#ԳործԿա․ բուհը փնտրում է աշխատող, ուսանողը՝ աշխատանք (Հանրային ռադիո)

«Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ»․ Եվրասիա միջազգային համալսարանում իրականացվող «Կարիերայի օր» նախագիծը մեկնարկեց այս կարգախոսով։ Փորձելու են ծանոթացնել պոտենցիալ գործատուներին ապագա աշխատակիցների հետ։ 25 ընկերություններ պետական համակարգից և մասնավոր սեկտորից միավորվել են՝ իրենց գործունեությունն ու թափուր հաստիքները աշխատանք փնտրող երիտասարդներին ներկայացնելու համար․ուզում են տուն վերադառնալ նոր գործընկեր գտած։ Սյուզաննա Բաթոյան․

«Ես «ԶարՊրինտ» տպարանի տնօրենն եմ։ Երիտասարդներին ներկայացնում ենք մեր կազմակերպությունում առկա աշխատանքը, որն այս պահին գրաֆիկ դիզայների և սմմ մասնագետի աշխատանքն է։ Ներկայացնում ենք նաև մեր պրոդուկտը»։

Ալետա Սերոբյան․ «Դիջիթեյնը ծրագրավորման ընկերություն է, որն այս պահին ներկայացնում է այնպիսի աշխատանքներ ու հնարավորություններ, որ ուսանողներին շատ հարմար են։ Դա ներառում է  հերթափոխով աշխատանք, այսինքն՝ ուսանողը կարող է ուսման հետ մեկտեղ գալ աշխատել և գումար վաստակել»։

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Կարիերայի օրվա» մեկնարկը տալիս օգտվում է առիթից՝ մենք էլ, ասում է, ծրագրի ղեկավարի և անդամների հետ աշխատանքը համակարգողի կարիք ունենք։ Մակարյանը նման միջոցառումները գործատու-ուսանող յուրօրինակ կամուրջ և երկկողմ շահավետ հնարավորություն է համարում․

Նյութն ամբողջությամբ կարող եք լսել և կարդալ հետևյալ հղումով։

«Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» միջբուհական 3-րդ ամառային դպրոցը Ծաղկաձորում

Ծաղկաձորի ԵՊՀ հյուրատանը անցկացվեց «Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով միջբուհական ամառային դպրոցը: Երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումը համախմբել էր Երևանի պետական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի,

Տեղի է ունեցել Գիտական խորհրդի հերթական նիստը

Եվրասիա միջազգային համալսարանում կայացել է Գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են համալսարանի կրթական, գիտական և միջազգային համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։

«Մտավոր սեփականության իրավունք». ամառային դպրոց դպրոցականների համար

Քո ստեղծագործ գաղափարը կարող է դառնալ քո ամենամեծ արժեքը։ Գիտե՞ս ինչպես այն պաշտպանել։ «Մտավոր սեփականության իրավունք» ամառային դպրոց Եվրասիա միջազգային համալսարանը հրավիրում է 14–16 տարեկան