Կայացավ մասնագիտական կողմնորոշման ինտերակտիվ դասընթացը

Եվրասիա միջազգային համալսարանի առցանց հարթակում ապրիլի 8-ին տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման ինտերակտիվ դասընթաց ծնողների և ավագ դպրոցի աշակերտների համար։

Դասընթացի բանախոսը ԵՄՀ դասընթացների կենտրոնի պատասխանատու Անի Հովասափյանն էր։ Հանդիպման նպատակն էր տրամադրել համակարգված տեղեկատվություն աշխատաշուկայի առկա իրավիճակի և զարգացման միտումների, կրթական համակարգի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների, անձնային որակների և հակումների վերաբերյալ։ Դասընթացի ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում, որոնց միջոցով մասնակիցներն արտահայտեցին իրենց մոտեցումները ապագա մասնագիտության ընտրության վերաբերյալ։

Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները առցանց ձևաչափով մասնագիտական կողմնորոշման թեստ անցան։ Հատկանշական և ողջունելի էր ուսուցիչների, հոգեբանների եւ կրթության այլ պատասխանատուների մասնակցությունը դասընթացին։

Վերջիններիս ևս առիթ տրվեց խոսելու այն խնդիրների մասին, որոնք նրանք բացահայտել էին ապագա մասնագիտության ընտրության առաջ կանգնած դեռահասների շրջանում։

Մասնակիցների գնահատմամբ հանդիպումը արդյունավետ էր և բազմաբովանդակ։ Նրանք առաջարկեցին նմանատիպ թեմաներով դասընթացներն ավելի հաճախակի կազմակերպել։

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: