Աշխատաժողովի հակիրճ նկարագրություն

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի,  արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս + Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում կկայանա եռօրյա աշխատաժողով։

Աշխատաժողովի մասնակիցներին կողջունի Կրթության, գիտության, Մշակույթի և սպորտի Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը՝ ներկայացնելով նաև ԿԳՄՍ տեսլականը բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխման վերաբերյալ։

Աշխատաժողովի առաջին օրվա ընթացքում ծրագրի ԵՄ գործընկերները կներկայացնեն դոկտորական կրթության միջազգայնացման փորձը Լիտվայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի օրինակով։ Աշխատաժողովի ընթացքում ծրագրի անդամները՝ ՀՀ 8 բարձրագույն ուսումնական հաստատությունների և 2 գիտահետազոտական ինստի­տուտների ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ,  կներկայացնեն ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում ձևավորված դոկտորական կրթության բարեփոխման առաջարկները և հայեցակարգային լուծումները։

Ներկայացված առաջարկները կքննարկվեն առանձին աշխատանքային խմբերում՝ հստա­կեցնելով Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ։

Նշենք, որ մշակվող հայեցակարգի հիման վրա ծրագրի շրջանակներում կվերանայվեն նաև հետբուհական կրթության կազմակերպման ազգային իրավական կար­գավորող փաստա­թղթերը, որի հիման վրա կվերանայվեն ինստիտուցիոնալ ընթացակարգերը և պիլոտային տարբերակով կգործարկվեն դոկտորական դպրոցներ։

Աշխատաժողովը կամփոփվի Համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումների շարքով, որին մասնակցություն կունենա նաև ՀՀ Էկոնոմիակյի նախարար Վահան Քերոբյանը։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն բուհերի,  գիտական կազմակերպությունների, պետության  եւ մասնավոր հատվածի կազմակերպությունների միջեւ սոցիալական գործընկերության խթանման, համագործակցության խորացման և տնտեսության պահանջներին համահունչ դոկտորական ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Աշխատաժողովը կկայանա հիբրիդ ձևաչափով՝ ԵՄ համագործակիցների առցանց և ՀՀ համագործակիցների դեմ առ դեմ մասնակցությամբ։

 

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները