Day: 3 Մարտի, 2021

Փոխանակման ծրագրի ուսանողի հաջողությունները

ԵՄՀ-ն շարունակում է հետևել իր շրջանավարտների հաջողություններին: Այս անգամ ներկայացնում ենք Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի ուսանող Ադրիան Ալվարեզ Ռոդրիգեսին : Ադրիանը էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակում հյուրընկալել էր Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին և մեկ կիսամյակ ուսումնառել էր համալսարանի ուսանողների հետ: Տվյալ ժամանակահատվածում Ադրիանը մասնակցեց ոչ միայն տեսական և գործնական դասընթացներին, այլ նաև պրակտիկա անցավ Եվրասիա հիմնադրամում, ուսումնասիրեց Հայաստանի Հանրապետությունում աստեղծված իրավիճակը և քաղաքական համակարգը:

Աշխատաժողովի հակիրճ նկարագրություն

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս + Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում կկայանա եռօրյա աշխատաժողով։

«Մանրէաբանություն» լաբորատոր դասընթաց

«Մանրէաբանություն» Լաբորատոր դասընթացի (դասախոս, կենս.գիտ.թ., դոցենտ Աննա Սուքիասյան) ընթացքում ուսանողները պատրաստեցին սննդամիջավայր՝ նպաստելով բակտերիաների և սնկերի աճին: