Անվճար իրավաբանական խորհրդատվություն քրեական իրավունքի ոլորտում․ Իրավաբանական կլինիկան հրավիրում է «Բաց դռների օրվան» 

Սիրելի՛ քաղաքացիներ, 

Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկան կազմակերպում է «Բաց դռների օր», որի շրջանակներում քաղաքացիներին կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ոլորտներին առնչվող հարցերով։ 

Խորհրդատվությունները տրամադրվելու են Իրավագիտության ֆակուլտետի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների և ոլորտի փորձառու դասախոս, ի.գ.թ., դոցենտ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արամ Այվազյանի համատեղ մասնակցությամբ։ 

Եթե ունեք քրեաիրավական բնույթի խնդիրներ, կարիք ունեք մասնագիտական պարզաբանման կամ ձեր իրավունքների պաշտպանության վերաբերյալ ուղղորդման, ապա մեր թիմը պատրաստ է աջակցել ձեզ։ 

Խորհրդատվությունը ներառում է՝ 

  • Քրեական իրավունքին առնչվող հարցերի պարզաբանում և վերլուծություն 
  • Քրեական վարույթի փուլերում (նախաքննություն, դատաքննություն) անձի իրավունքների ու պարտականությունների լուսաբանում 

Միջոցառման մանրամասները՝ 

  • Ամսաթիվ՝ 26 սեպտեմբերի 2026 
  • Ժամը՝ 12:30 – 14:30 
  • Վայրը՝ ք. Երևան, Ազատության 24/2, Եվրասիա միջազգային համալսարան, 6-րդ հարկ, 628 սենյակ 
  • Ձևաչափը՝ Անհատական խորհրդատվություն 

Մասնակցության պայմանները՝ Խորհրդատվությունն անվճար է: Հերթերից խուսափելու և արդյունավետ սպասարկում ապահովելու նպատակով խնդրում ենք նախապես գրանցվել։ 

Գրանցման և հավելյալ տեղեկությունների համար՝ 

Սիրով սպասում ենք ձեզ։ 

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության