«Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» միջբուհական 3-րդ ամառային դպրոցը Ծաղկաձորում

Ծաղկաձորի ԵՊՀ հյուրատանը անցկացվեց «Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով միջբուհական ամառային դպրոցը:

Երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումը համախմբել էր Երևանի պետական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի, մի շարք այլ համալսարանների, ինչպես նաև Շիրակի, Գավառի և Գորիսի պետական համալսարանների ակադեմիական ներկայացուցիչներին և ուսանողությանը։

Ամառային դպրոցի նպատակն էր նպաստել միջազգային իրավունքի ոլորտում երիտասարդ մասնագետների գիտելիքների խորացմանը, տեսական և գործնական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև միջբուհական համագործակցության և գիտական կապերի ամրապնդմանը։

Դպրոցի ավարտին մասնակիցներին հանձնվեցին դիպլոմներ, ակտիվ ներգրավվածության և ծրագրի շրջանակում իրականացրած աշխատանքի համար։

Տեղի է ունեցել Գիտական խորհրդի հերթական նիստը

Եվրասիա միջազգային համալսարանում կայացել է Գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են համալսարանի կրթական, գիտական և միջազգային համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։

«Մտավոր սեփականության իրավունք». ամառային դպրոց դպրոցականների համար

Քո ստեղծագործ գաղափարը կարող է դառնալ քո ամենամեծ արժեքը։ Գիտե՞ս ինչպես այն պաշտպանել։ «Մտավոր սեփականության իրավունք» ամառային դպրոց Եվրասիա միջազգային համալսարանը հրավիրում է 14–16 տարեկան

ԵՄՀ ուսանողուհին՝ միջազգային ամառային դպրոցում

Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Թինա Դիկրանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում անցկացված «Անցյալը, ներկան և ապագան Հարավային Կովկասում և հետխորհրդային տարածաշրջանում.