Արդարադատության Եվրոպական օրվան ընդառաջ

Հոկտեմբերի 2-ին Եվրասիա միջազգային համալսարանի և «Սոցիալական արդարություն» ՀԿ ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ Արդարադատության նախարարի տեղական Աննա Կարապետյանի հետ:

Քննարկման կենտրոնում 2022 թվականին մեկնարկած ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA) ծրագրի շրջանակում  Եվրասիա միջազգային համալսարանի կողմից իրականացվող «Արդարադատության մատչելիություն. տեսություն և պրակտիկա» մագիստրոսական ծրագիր և մոդուլներ (Master Program and Modules in “Access to Justice: Theory and Practice, MAJust) և «Արդարադատության ուսումնասիրություններ. Մատչելիության խթանում նորարարական հետազոտությունների միջոցով (Justice  Studies: Fostering Accessibility through Innovative Research, JUST FAIR) նախագծերի արդյունքների, առաջիկայում կայանալիք միջոցառումների և հեռանկարային համագործակցության հարցերն էին:

JUREMONIA ծրագրի կոնսորցիումի մաս կազմող «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը ընդհանուր գծերով ներկայացրեց JUREMONIA ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները և շեշտադրեց ԵՄՀ-ի հետ համագործակցությունը MAJust և JUST FAIR նախագծերի համատեքստում:

ԵՄՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, MAJust և JUST FAIR նախագծերի ինստիտուցիոնալ համակարգող Ռուբեն Մարկոսյանը շեշտադրեց MAJust նախագծի շրջանակում մշակված «Արդարադատության հասանելիություն» մագիստրոսական կրթական ծրագիրն ու համապատասխան վերապատրաստումների մոդուլները և կարևորեց համապատասխան ծրագրերի իրագործումը: Նշվեց մագիստրոսական ծրագրերի ուսանողների կողմից կրթական հետագծի նախանշման ճկուն հնարավորությունը և ՀՀ արդարադատության նախարարության հետ առավել սերտ փոխգործակցության զարգացման կարևորությունը՝ «ակադեմիական հաստատություն– քաղաքականություն մշակող» առանցքի ամրապնդման համատեքստում:

MAJust և JUST FAIR նախագծերի ակադեմիական համակարգող, ԵՄՀ իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Աննա Խվորոստիանկինան առավել մանրամասն ներկայացրեց JUST FAIR նախագծի իրագործման ուղղությամբ աշխատանքներն ու նախաձեռնությունները: Հանրապետության առաջատար բուհերի ուսանողներին եզակի հնարավորություն է ընձեռվել ստանալ հետազոտական կրթաթոշակ՝ իրագործելով արդարադատության հասանելիության տարբեր հարցերի շուրջ հետազոտություններ: Ա. Խվորոստիանկինան նաև ներկայացրեց արդեն ավանդաբար ԵՄՀ-ի կողմից կազմակերպվող Եվրոպայի Խորհրդի և ԵՄ կողմից նշվող Արդարադատության Եվրոպական օրվան նվիրված միջոցառումները և Եվրասիա միջազգային համալսարանի մտադրությունը այս տարի վերոհիշյալ օրը նշել JUREMONIA ծրագրի MAJust և JUST FAIR նախագծերի լույսի ներքո՝ արդարադատության հասանելիության տարբեր հարցերի բազմակողմանի քննարկումների կազմակերպման և երիտասարդների ստեղծարարական աշխատանքների համատեքստում: Ա. Խվորոստիանկինան հրավիրեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի մասնակցել ս/թ հոկտեմբերի 28-ին կայանալիք Արդարադատության Եվրոպական օրվան միջոցառումներին որպես հիմնական խոսնակ:

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և հույս հայտնեց, որ իր աշխատանքային գրաֆիկը հնարավորություն կընձեռի մասնակցել վերոհիշյալ միջոցառմանը: Ա.Կարապետյանը շեշտադրեց ԵՄՀ-ի հետ համագործակցության մի շարք ուղղություններ, այդ թվում տարբեր կարճաժամկետ վերապատրաստումների իրականացումը, մասնավորապես անհատական տվյլաների ոլորտում մասնագիտական ծրագրերի ներդրումը, ոլորտի արդիական տարբեր հարցերի շուրջ երիտասարդ մասնագետների կողմից հետազոտական աշխատանքների իրագործումը և այլն: Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել տեղեկատվության փոխանակումը և աշխատանքային կարգով անդրադառնալ քննարկված հարցերին:

«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 1-ից: Չորս տարի տևողությամբ ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի, և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից:

 

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Տոմարի համալսարանի պատվիրակությանը

Erasmus+ ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Պորտուգալիայի Տոմարի համալսարանի պատվիրակությանը՝ Տոմարի պոլիտեխնիկ համալսարանի փոխնախագահներ Նատերսիա Սանտուշին և Սելիո Գոնսալու Մարկեշին, ինչպես նաև պրոֆեսոր Պաուլա