ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։
 
Հարկ է ընդգծել, որ Եվրասիա միջազգային համալսարանը հանդիսանում է այս ռազմավարական ծրագրի համահամակարգողը, ինչը ևս մեկ անգամ հավաստում է մեր բուհի հանձնառությունը կրթական համակարգի արդիականացման և միջազգային լավագույն փորձի ներդրման գործում։
 
Համաժողովը միավորել էր հայաստանյան և եվրոպական գործընկերներին՝ ամփոփելու նախագծի առանցքային ձեռքբերումները։ Ծրագրի հիմնական նպատակն էր նպաստել Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխմանը, զարգացնել կանաչ և կայուն կրթական ծրագրեր, ինչպես նաև բարձրացնել կրթության որակն ու մրցունակությունը՝ խթանելով միջազգային համագործակցությունն ու ուսանողների շարժունությունը։
 
Պաշտոնական բացման արարողության ժամանակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Սուսանա Մարտինսը բարձր գնահատեց ծրագրի հաջող իրականացումն ու դրա դրական ազդեցությունը կրթական համակարգի վրա։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը՝ կարևորելով միջազգային գործընկերության դերը բարձրագույն կրթության արդիականացման գործընթացում։ Նա նշեց, որ նախագծի շրջանակում արդեն իսկ մշակվել և ներդրվել են միջազգային չափանիշներին համապատասխան նոր մագիստրոսական ծրագրեր։
 
Համաժողովի ընթացքում եվրոպական և հայաստանյան գործընկերներն այցելեցին համալսարաններ ու լաբորատորիաներ, ծանոթացան նորարարական կենտրոններին և քննարկեցին կրթության զարգացման ու կայունության ուղղությամբ իրականացված նախաձեռնությունները։ Նախագծի ընդհանուր կառավարումն իրականացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ համագործակցելով գործընկեր բուհերի հետ։
 
Erasmus+ T-GREEN նախագիծը նշանակալի ներդրում ունեցավ Հայաստանում ժամանակակից, կանաչ և կայուն մագիստրոսական կրթության զարգացման գործում՝ նպաստելով ապագայի մարտահրավերներին պատրաստ մասնագետների ձևավորմանը։
 

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները