Սեմինար. Գիտահետազոտական աշխատանքի պլանավորմանը

Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական կենտրոնը «Իրավագիտություն», «Կառավարում», «Դեղագիտություն», «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտությունների ուսանողների մոտ ինքնուրույն գիտական հետազոտությունների, ստեղծագործական աշխատանքների նպատակաուղղվածությունը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կազմակերպում է առցանց սեմինար:

Սեմինարի ընթացքում անդրադարձ կկատարվի՝ Գիտահետազոտական աշխատանքի պլանավորմանը (մեթոդաբանական և գործընթացային հարցեր).

Գիտահետազոտական աշխատանքի պլանավորում (մեթոդաբանական և գործընթացային հարցեր).

  1. Հետազոտության նպատակի և խնդիրների, հետազոտման օբյեկտի և առարկայի սահմանում և գրագետ շարադրում
  2. Հետազոտման արդիականության հիմնավորում
  3. Հետազոտության արդյունավետ մեթոդների ընտրություն և կիրառման հմտություններ
  4. Գրականության վերլուծության տեխնիկա
  5. Վարկածների առաջադրում և հետազոտական արդյունքների գրագետ ձևակերպում
  6. Գիտական խոսքի ոճական և լեզվական առանձնահատկություններ

Տեղեկատվական տվյալների ներկայացման եղանակներ՝ գրաֆիկներ, աղյուսակներ, սխեմաներ վիզուալիզացիայի առցանց հարթակներ՝ flourish.studio, canva.com

Տեղեկատվության ստացման առաջնային և երկրորդային աղբյուրներ

  1. Բաց, փակ և սահմանափակ տվյալներ
  2. Քանակական և որակական տվյալներ
  3. Հարցման եղանակներ
  4. Ընտրանքների ձևավորման և հետազոտման եղանակներ

Հետազոտության արդյունավետ մեթոդների ընտրություն և կիրառման հմտություններ

  1. Ընդհանուր տրամաբանական մեթոդներ
  2. Հետազոտության տեսական մեթոդներ
  3. Հետազոտության էմպիրիկ մեթոդներ

Սեմինարը կվարի տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԵՄՀ դասախոս Բակուր Մարտիրոսյանը, ով տարբեր տարիներին դասավանդել է ԵՊՀ-ում, ՀՊՏՀ-ում, ՄՖԲ ֆինանսական ակադեմիայում, Լեհաստանի Յան Ամուս Կոմենսկու անվան համալսարանում:

Առցանց սեմինարը կկայանա հունվարի 25-ին՝ ժամը 19:30-ին «Իրավագիտություն», «Կառավարում» մասնագիտության ուսանողների համար

Հունվարի 26-ին՝ ժամը 19:30-ին «Դեղագիտություն», «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության ուսանողների համար

Սեմինարի համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով. https://forms.office.com/e/XGejxHLffY

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

«Շրջանաձև տնտեսություն, նորարարություն և ձեռնարկատիրություն՝ կենսաբազմազանության պահպանման շրջանակում» թեմայով դասախոսություն

COP17-ի շրջանակում, Եվրասիա միջազգային համալսարանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ «Շրջանաձև տնտեսություն, նորարարություն և ձեռնարկատիրություն՝ կենսաբազմազանության պահպանման շրջանակում» թեմայով դասախոսությունը։ Դասախոսությամբ հանդես եկավ Գայանե Աթոյանը (PhD), ով

«Նորաձև, թե՞ շրջանաձև»՝ ինտերակտիվ աշխատարան

COP17-ի Green Zone-ում Համալսարանների կոալիցիայի տարածքում Եվրասիա միջազգային համալսարանի «Շրջանաձև տնտեսության» մագիստրոսական ծրագրի ուսանողների կողմից անցկացվեց «Նորաձև, թե՞ շրջանաձև» ինտերակտիվ աշխատարանը՝ նվիրված կայուն նորաձևությանը և