Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնը իրականացրել է բազմաբնույթ միջոցառումներ

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնը 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակում իրականացրել է բազմաբնույթ կրթական, գիտահանրամատչելի և համագործակցային միջոցառումներ, որոնք նպատակ են ունեցել խթանել ուսանողների գիտելիքների հարստացումը, մասնագիտական հմտությունների զարգացումը և կրթական միջավայրի ընդլայնումը։

 

· Մարտի 13-14 – Եվրասիա միջազգային համալսարանում անցկացվեց ամենամյա «Բաց դռների օր» նախագիծը «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագրով։ Ամբիոնի վարիչ Անի Թամազյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով ամբիոնի գործունեությունը և լեզվաբանական կրթության կիրառական արժեքը։

 

· Ապրիլի 1 – «Ունկնդրման և բանավոր խոսքի զարգացման հմտությունների» դասընթացի շրջանակում երրորդ կուրսի ուսանողները դասախոս, բ.գ.թ. Իրինա Մխիթարյանի նախաձեռնությամբ մասնակցեցին ուսուցողական և ստեղծագործական դասի։ Դասընթացը համադրեց Վան Գոգի արվեստի ընկալումն ու ստեղծագործական հմտությունների զարգացումը․ ուսանողները ծանոթացան նկարչի կենսագրությանը և գեղարվեստական ոճին, ապա ստեղծեցին իրենց «Արևածաղիկները»՝ փորձելով կիրառել վանգոգյան վրձնահարվածներն ու գունային լուծումները։

· Ապրիլի 17 – ԵՊՀ Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի հետ համատեղ կազմակերպվեց առցանց դասախոսություն՝ «Աֆրոամերիկյան խոսակցական անգլերեն» թեմայով։ Դասախոս՝ Ջոն Լեթհեմ-Սփրինքլ (Գենտի համալսարան)։

· Ապրիլին – Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակում ԵՄՀ-ն հյուրընկալեց Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի (Իսպանիա) Անգլերեն և գերմաներեն բանասիրության ամբիոնի պրոֆեսոր Դոլորս Սաբատե Պլանեսին։ Նա հանդես եկավ «Գենդերային և մշակութային ուսումնասիրություններ» և «Erasmus ծրագրի հնարավորությունները Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում» թեմաներով դասախոսություններով։ Այս ակադեմիական համագործակցությունը վկայեց ԵՄՀ-ի և Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի միջև ձևավորված ամուր գործընկերության մասին՝ նպաստելով միջազգայնացմանը և գիտելիքների փոխանակմանը։

· Մայիսին – ԵՄՀ հյուրընկալեց «Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման միջազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն, մ.գ.թ. Սվետլանա Կարապետյանին և Կիպրոսի «Կասա» քոլեջի գործադիր տնօրեն Էլինա Սավերիադեսին, որոնք հանդես եկան մոտիվացիոն դասախոսությամբ՝ «Անձնագիր դեպի աշխարհ»։ Ներկայացվեցին լեզվի կարևորությունը ուսման և ճամփորդության ընթացքում, ինչպես նաև Կիպրոսում կրթության հեռանկարները։

· Մայիսին – Ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Անի Թամազյանը անցկացրեց սեմինար-քննարկում՝ նվիրված էսսեի կառուցվածքին, տեսակներին և գրելու ռազմավարություններին։

· Մայիսին – Կազմակերպվեց հանրային դասախոսություն «Արդարադատության պատմություններ. ինչպես է գրականությունը ձևավորում իրավական գիտակցությունը և օրենքի հանրային ընկալումը» թեմայով։ Բանախոս՝ բ.գ.թ. Տաթևիկ Կարապետյան (ԵՄՀ դասախոս, միջազգային արբիտր, Resolve academy-ի համահիմնադիր և տնօրեն)։

· Մայիսին – ԵՄՀ հյուրընկալեց Երևանի թիվ 170 դպրոցի աշակերտներին։ Ամբիոնի վարիչ Անի Թամազյանը հանդես եկավ «Օտար լեզուների իմացությունը որպես հաջողության գրավական» թեմայով դասախոսությամբ և պատասխանեց աշակերտների հարցերին։ Շրջայցը նպաստեց աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։

 

· Հունիսին – Ամբիոնը ԵՄՀ միջազգային բաժնի հետ կազմակերպեց հանրային դասախոսություն՝ «Challenges in Scholarly Publishing and Research. The RECONFEM/ iHUs/ Discourse and Identity Projects» խորագրով։ Միջազգային փորձն ու հնարավորությունները ներկայացրեց Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի նախկին պրոռեկտոր Վարելա Սապատան

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։