Եվրասիա միջազգային համալսարանը հայտատարում է օտար լեզուների դասավանդողների համար նախատեսված վերապատրաստում՝
«Արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառումը օտար լեզվի ուսուցման գործընթացում հատուկ կրթական կարիքներ ունեցող սովորողների համար»
📅 Հոկտեմբերի 15
🕑 Ժամը՝ 14:00
📍 Եվրասիա միջազգային համալսարան
Վերապատրաստումն իրականացվում է ԵՄՀ ներհամալսարանական հետազոտական մրցույթում հաղթող ճանաչված համանուն հետազոտական ծրագրի շրջանակում։
Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետազոտության շրջանակում ուսումնասիրված արհեստական բանականության գործիքներն ու դրանց կիրառման հնարավորությունները՝ հատուկ կրթական կարիքներ ունեցող սովորողների համար օտար լեզվի ուսուցման գործընթացն առավել հասանելի, անհատականացված և արդյունավետ դարձնելու նպատակով։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները կծանոթանան՝
🔹 օտար լեզվի ուսուցման մեջ կիրառելի ԱԲ գործիքներին,
🔹 ՀԿԿ ունեցող սովորողների համար ուսումնական նյութերի հարմարեցման եղանակներին,
🔹 տարբեր կարողությունների և կարիքների համար առաջադրանքների անհատականացման հնարավորություններին,
🔹 տեքստային, տեսողական և ձայնային ուսումնական նյութերի ստեղծմանը ԱԲ գործիքների միջոցով,
🔹 ԱԲ-ի միջոցով բառապաշարի, ընթերցանության, լսելու և հաղորդակցական հմտությունների զարգացման հնարավորություններին,
🔹 արդյունավետ prompts-երի մշակման և կիրառման սկզբունքներին։
👩🏫 Դասընթացավարներ
Անի Թամազյան, բ.գ.թ., դոցենտ
ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ
Իրինա Մխիթարյան, բ.գ.թ., դոցենտ
ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի դասախոս
Էլյա Դավթյան, բ.գ.թ.
Հետազոտական ծրագրի շրջանակում ուսումնասիրել է արհեստական բանականության գործիքների կիրառման հնարավորությունները՝ հատուկ կրթական կարիքներ ունեցող սովորողների օտար լեզվի ուսուցման գործընթացը հեշտացնելու և առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Նախատեսված է սուրճի ընդմիջում:
Վերապատրաստման ավարտին տրվելու են վկայականներ:
Գրանցումը բաց է առաջին 40 հայտագրվողների համար՝ https://shorturl.at/uUwl1


