Նոր համագործակցություն Երևանի հմ․1 արհեստագործական պետական ուսումնարանի հետ

Եվրասիա միջազգային համալսարանը հաստատեց նոր համագործակցություն Երևանի հմ․1 արհեստագործական պետական ուսումնարանի հետ։

Առաջավոր փորձի փոխանակում, նորարար ծրագրերի ներդրում, մասնագիտական թեմատիկ միջոցառումների իրականացում՝ այս և մի շարք այլ ծրագրերի շրջանակում կընդլայնվի երկկողմ համագործակցությունը  ուսումնական հաստատությունների միջև։

ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը կարևորեց ակտիվ համագործակցությունը, որը նպատակաուղղված կլինի ուսումնարանի սովորողների մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանը։

Իր հերթին՝ ուսումնարանի տնօրեն Շողեր Խանզադյանը բարձր գնահատեց բուհի պատրաստակամությունը՝ համոզմունք հայտնելով, որ համալսարանի նորարար և ժամանակակից տեղեկատվական միջոցներով հագեցած ակադեմիական միջավայրում ուսումնարանի սովորողները ուսումնառություն նոր հնարավորություններ կստանան։

 

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները