ԵՄՀ կոնֆերենս սրահում համախմբվեցին բուհի ուսանողները և ուսանողական ցանցի համակարգողները

Ս․թ․ մարտի 30-ին Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց  Էրազմուս ուսանողական ցանցի (ESN) երևանյան ներկայացուցչությանը։

«Ուսանողներն օգնում են ուսանողներին»․ հենց այս կարգախոսի շուրջ համալսարանի կոնֆերենս սրահում համախմբվեցին ԵՄՀ ուսանողները և ուսանողական ցանցի համակարգողները։

Ուսանողներին ողջունեց ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը։ Վերջինս կարևորեց  ուսանողների հասարակական գործունեությունը և նախաձեռնողականությունը միջազգային ուսանողներին աջակցելու հարցում և կոչ արեց բոլոր ուսանողներին ցուցաբերել ակտիվություն։

Էրազմուս ուսանողական ցանցի երևանյան ներկայացուցչության նախագահ Նենսի Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց երևանյան թիմի աշխատանքները, համագործակցությունները և ապագայի տեսլականը։ Իր խոսքում Նենսին նշեց, որ որպես Եվրասիա վարժարանի շրջանավարտ, ուրախ է տեսնել հարազատ կրթօջախի պատրաստակամությունը ուսանողների կողքին լինելու և համագործակցելու հարցերում։  ԵՄՀ ասպիրանտ, Էրազմուս ուսանողական ցանցի երևանյան ներկայացուցչության փոխնախագահ Շուշանիկ Գալոյանը և ներկայացուցիչ Հերմինե Ֆանյանը ուսանողներին ներկայացրին Էրազմուս ուսանողական ցանցի պատմությունը։

Հաջորդիվ, հանդիպման մասնակիցներին ողջունեց  Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի ուսանողուհի Ջուլիա Մարտինեզ Տոմեն։ Նա ներկայացրեց Իսպանիայի կրթական համակարգը և մշակույթը ։  Նշենք, որ Ջուլիան  Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային շարժունության ծրագրի շրջանակում՝ Ջուլիան մագիստրոսական թեզի իր հետազոտությունը իրականացնում է ԵՄՀ իրավագիտության ամբիոնի համակարգմամբ:

Հանդիպումն ամփոփվեց ակտիվ քննարկմամբ։

 

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման