Արմավիրի պետական բժշկական քոլեջը ԵՄՀ նոր համագործակիցն է

Եվրասիա միջազգային համալսարանը շարունակում է բազմակողմանի ձևաչափով խորացնել համագործակցությունը քոլեջների հետ: Համագործակցության հերթական պայմանագիրը կնքվեց Արմավիրի պետական բժշկական քոլեջի հետ:

Համագործակցության պայմանագիրը կնքելուց հետո կողմերը քննարկեցին մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանն ու նորարար ծրագրերի ներդրմանն ուղղված հարցեր:

ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը նշեց, որ պայմանագրի կնքմամբ համալսարանը  պատրաստակամ է մասնագիտական առանձնահատկություններին համապատասխան զարգացնելու քոլեջի սովորողների գիտելիքներն ու հմտությունները, կազմակերպելու տարաբնույթ միջոցառումներ վերջիններիս համար: Մասնավորապես, ռեկտորի առաջարկով քոլեջի սաները համալսարանում կմասնակցեն լաբորատոր փորձերով հագեցած բաց դասերին, վարպետության դասերին, ինչպես նաև իրենց դասերը կանցկացնեն ԵՄՀ լաբորատորիաներում:

Իր խոսքում քոլեջի տնօրեն Արամ Խաչատրյանը կարևորեց համալսարանի կողմից մասնագիտական աջակցության տրամադրումը և քոլեջի սովորողների՝ դեպի ակադեմիական կրթության անցմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: