Միջազգային գիտական կոնֆերանսի զեկույցով հանդես գալու հրավեր

Եվրոպական միության աջակցությամբ Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակներում կանցկացվի «Ինստիտուցիոնալ քաղաքականությունն ու փորձը հանուն կրթության և հետազոտության կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովը կանցկացվի ս.թ. ապրիլի 17-18-ը:
Համաժողովը նպատակ ունի խթանելու կայուն զարգացման ծրագրերը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում: Երկօրյա միջոցառման քննարկումներն առնչվելու են կայուն զարգացման շրջանակում բարձրագույն կրթության դերին ու նշանակությանը, ոլորտային զարգացումներին և միտված են նպաստելու կրթական ծրագրերում կայունության ռազմավարական պլանավորմանը և ինտեգրմանը:
Միջոցառման հարթակը միավորելու է ոլորտային գործատուներին, ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին և հետազոտողներին։
Օրը՝ ապրիլի 17-18, 2025 թ.
Ժամը՝ 14:30-17:30 (տեղական ժամով)
Ձևաչափը՝ հիբրիդային (առաջին օրը՝ Եվրասիա միջազգային համալսարանում (Ազատություն 24/2), երկրորդ օրը՝ ամբողջությամբ առցանց)։
Աշխատանքային լեզու՝ հայերեն, անգլերեն
Միջազգային համաժողովի կազմկոմիտե՝ «Էրազմուս ուսանողական ցանց Երևան» ՀԿ, Եվրասիա միջազգային համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
Որպես զեկուցող հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 3-ը՝ ուղարկելով [email protected] էլ. հասցեին բանախոսի անունը, ազգանունը, պաշտոնը, գիտական կոչումը և աշխատավայրը՝ հայերեն և անգլերեն լեզուներով։
 
Ուշադրություն. hայտադիմումին կից պետք է ներկայացնել զեկույցի ամփոփագիր (մինչև 250 բառ):
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել [email protected] էլ. հասցեին:

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման