Միացի՛ր Ուսանողական խորհրդին

Նոր ուսումնական տարի՝ նոր գաղափարներով, նոր նախաձեռնություններով ու նոր հնարավորություններով։

Եթե ցանկանում ես՝

– լինել համալսարանական կյանքի ակտիվ մասնակից,

– առաջարկել ու իրականացնել քո գաղափարները,

– զարգացնել կազմակերպչական և հաղորդակցական հմտություններդ,

– աշխատել թիմում և ձեռք բերել նոր փորձ,

– ներկայացնել ուսանողների ձայնն ու հետաքրքրությունները,

– ապա Ուսանողական խորհուրդը սպասում է հենց քեզ։

Միացի՛ր թիմին, որտեղ գաղափարները վերածվում են նախաձեռնությունների, իսկ նախաձեռնությունները՝ իրական փոփոխությունների։

📌 Մեկնարկում է ՈՒԽ նոր անդամների հավաքագրումը։

Գրանցվիր այստեղ՝ https://forms.gle/1qo9hXfYt1BjQzF99

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության