Հայտնի են ԵՄՀ հետազոտական նախագծերի ֆինանսավորման ներհամալսարանական մրցույթի հաղթողները

Եվրասիա Միջազգային Համալսարանը ամփոփել է 2024-2025 ուսումնական տարվա ԵՄՀ հետազոտական նախագծերի ֆինանսավորման ներհամալսարանական մրցույթի արդյունքները։
 
Մրցույթը կազմակերպվել է ԵՄՀ Հետազոտական կենտրոնի կողմից՝ նպատակ ունենալով աջակցելու համալսարանի աշխատակիցներին ու ուսանողներին արդիական հետազոտությունների իրականացման մեջ, խթանել գիտական ակտիվությունը և ամրապնդել հետազոտական արդյունքների կիրառությունը կրթական գործընթացում։
 
Մրցույթի թեմատիկ ուղղությունները պետք է լինեին արդիական Հայաստանի համար և համահունչ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» նպատակներին ու խնդիրներին։
 
Բոլոր ներկայացված հայտերը անցել են արտաքին փորձագիտական գնահատում։ Գնահատման արդյունքների հիման վրա ֆինանսավորման համար ընտրվել են հետևյալ նախագծերը․
 
📌 «Սոցիալական ներառման և կայուն ինքնաբավ կենսապահովման մոդելի մշակումը Հայաստանի օրինակով»
Ղեկավար՝ Հովհաննես Երիցյան
 
📌 «Արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառումը օտար լեզվի ուսուցման գործընթացում՝ հատուկ կրթական կարիքներ ունեցող սովորողների համար»
Ղեկավար՝ Անի Թամազյան
 
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր հայտատուներին մասնակցության համար, ինչպես նաև համալսարանի գիտական միջավայրի զարգացմանը նպաստող ներդրման համար։
 
Շնորհավորում ենք ֆինանսավորման առաջադրված հետազոտական թիմերին և մաղթում նորանոր հաջողություններ:

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: