Կրթության խաղարկայնացում

Եվրասիա միջազգային համալսարանը ս/թ ապրիլի 14-ին՝ ժամը 11:30-17:00, իր ուսումնական մասնաշենքում կազմակերպում է ամենամյա «Կարիերայի օր» նախագիծը, որն այս տարի կրելու է «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագիրը:
Նախատեսում ենք, որ Հայաստանի առաջատար գործատուները համալսարանի ընդարձակ սրահներում համապատասխան տաղավարներով կներկայացնեն իրենց ընկերությունները, միաժամանակ նրանց հնարավորություն կտրամադրվի լսարաններում վարել սեմինար-քննարկումներ (#masterclasses), որոնց ընթացքում ուսանողները կծանոթանան համապատասխան ոլորտի ձեռքբերումների, արդի խնդիրների և մի շարք այլ գործնական հարցերի մասին:
Միջոցառումը բաց է լինելու ՀՀ բոլոր բուհերի ուսանողների համար:
Սիրով հրավիրում ենք բոլոր բուհերի ուսանողներին մասնակցելու այս աշխատաշուկային և գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.office.com/r/H85aSsxibu

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Մագիստրոսական ծրագրերի առցանց բաց դռների օր

Բաց դռների օրվա ընթացքում կծանոթանաք Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրոսական առաջատար ծրագրերին, միջազգային համագործակցություններին, կրկնակի և համատեղ դիպլոմների հնարավորություններին։