«Լինել լավ գրող, նշանակում է քո պատմությամբ բարձրաձայնել լռողների ձայնը». Քամանդ Քոջուրի

Ս.թ. ապրիլի 28-ին ԵՄՀ  Օտար լեզուների և գրականության ամբիոնի և Օտար լեզու և գրականություն մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվեց առցանց հանդիպում անգլիացի բանաստեղծ Դոկտոր Քամանդ Քոջուրիի հետ` «Քամանդ Քոջուրի. այլության զգացումը կյանքում և գրականության մեջ» թեմայով:

Հանդիպման առաջին մասում բանախոսը ներկայացրեց իր անցած ուղին, առ այն, որ նա ծնվել է Թեհրանում, մանկությունն անցկացրել Դուբայում և Տորոնտոյում, իսկ այժմ բնակվում է Անգլիայում: Նա իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է ստեղծագործական գրագրությունից Սվանսի համալսարանում, որտեղ այժմ ստեղծագործական գրագրություն է դասավանդում: Քամանդը միևնույն ժամանակ Սվանսի համալսարանի Կին շրջանավարտների Միջազգային դեսպանն է և իր գործունեությամբ խթանում է կանանց ակադեմիական հետազոտություններում ակտիվ ներգրավվածությունը:

Հանդիպման ընթացքում Քամանդն անդրադարձավ իր առաջին գրքին՝ սիրային բանաստեղծությունների հավաքածուին՝ «Հավերժական պարը» վերնագրմամբ, որը լույս է տեսել 2018-ին: Ոգեշնչված մեծ բանաստեղծ Աթարի սիրո յոթ քաղաքներով ՝ գիրքը ուսումնասիրում է սիրո յոթ տարբեր վիճակներ. սիրահարություն, նվիրվածություն, մոլուցք, սրտաճմլիկություն, հմայք, սեր, հասկացողություն և միասնություն:

«Աստված, մարդկությունը գոյություն ունի՞» հեղինակի վերջին բանաստեղծական ժողովածուն է, որտեղ նա քննում է տառապանքի, դիմադրության և հզորացման թեմաները:

Քամանդը գրել է նովել, որն ամբողջությամբ նվիրված է հոլոքոստին. «Իմ նպատակն էր գրել մի պատմություն, որը համաշխարհային հարթակով ցույց կտար, որ փախստականի խնդիրները Սիրիայում միայն Սիրային չէ վերաբերում կամ Մերձավոր Արևելքի փախստականի խնդիր չէ, այլ համամարդկային ճգնաժամ»: Ըստ նրա՝ ՔՈՎԻԴ-19-համաճարակը կարևորագույն դաս էր մարդկության փոխկապվածության: Քամանդը կարծում է, որ լինել լավ, մտածող և գիտակից գրող՝ նշանակում է գրել պատմություն, որը լավագույնս կարտացոլի այսօրվա խնդիրները համաշխարհային մասշտաբով, որը կբարձրաձայնի լռողների ձայնը:

Հարթակի մասնակիցներին բանախոսն առաջարկեց արդյունավետ կարդալու, նովել գրելու  հիմնական երեք դրույթները: Նա խորհուրդ տվեց իր ընթերցողներին կարդալու Թոնի Մարիսոնսի «Սիրվածը», ԹրեյսիՇևալյեի «Մարգարտե ականջօղով աղջիկը» և մի քանի այլ ստեղծագործություններ:

Քամանդ Քոջուրին իր ստեղծագործության տպագրության ամբողջ հասույթը տրամադրել է Իրանի մանկական բարեգործական հիմնադրամներին:

Ամփոփելով հանդիպումը՝ հարթակի մասնակիցները բանախոսին ուղղեցին տարաբնույթ հարցեր:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները