ԵՄՀ ուսանողը Հայաստանի դատապարտյալների հավաքականի թիմով կմասնակցի շախմատի համաշխարհային առաջնությանը

Եվրասիա միջազգային համալսարանը հնարավորություն է ընձեռում ազատազրկված անձանց ստանալու բարձրագույն կրթություն` կարևորելով նրանց վերասոցիալականացման, ինչպես նաև կրթություն ստանալու իրավունքը։
 
ԵՄՀ «Իրավագիտություն» մասնագիտության ուսանող Նարեկ Հովակիմյանը, որը սովորում է հեռավար, Հայաստանի դատապարտյալների հավաքականի թիմով կմասնակցի մայիսին կայանալիք շախմատի համաշխարհային կոնֆերանսին, իսկ հոկտեմբերին՝ շախմատի համաշխարհային առաջնությանը։
 
Մաղթում ենք հաջողություն մեր ուսանողին:
Մանրամասն ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կայքում՝ ԱՅՍՏԵՂ

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: