Էրազմուս Մունդուսի համատեղ մագիստրոսական ծրագրեր

Հարգելի´ ուսանողներ, Ձեր ուսումնառության տարիներին դիմելով Էրազմուս Մունդուս միջազգային ծրագրերին, դուք կարող եք ամբողջական կրթաթոշակ ստանալ և ներգրավվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող համատեղ մագիստրոսական ծրագրերում:

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը (ԷՄՀՄԾ) առանձնանում են իրենց ակադեմիական առավելություններով և տրամադրվող կրթության բարձր որակով։
Դիմելու համար պետք է ունենաք բակալավրի դիպլոմ։
ԷՄՀՄԾ կրթաթոշակները ծրագրի ողջ տևողության ընթացքում ներառում են ճամփորդական, կեցության և մասնակցության (ուսման վարձի) ծախսերը։
Կրթաթոշակի ընդհանուր գումարը  տարբեր է՝ կախված ծրագրի տևողությունից և դիմորդի բնակության երկրից: Առավելագույն տարեկան գումարը կարող է կազմել մինչև €25,000։ Ի տարբերություն ԵՄ անդամ երկրների դիմորդների՝  ԵՄ անդամ չհանդիսացող երկրների ուսանողները կստանան ավելի մեծ կրթաթոշակներ համաձայն հետևյալ սանդղակի՝
Էրազմուս+ Գործընկեր երկրներից (այդ թվում` Հայաստանից) դիմորդներին տրամարդվող կրթաթոշակները.

Ճամփորդական ծախսեր.

  • Տարեկան €2000 , եթե կոնսորցիումի համակարգող համալսարանի հեռավորությունը դիմորդի մեկնման երկրից 4000 կմ-ից պակաս է
  • Տարեկան €3000 , եթե կոնսորցիումի համակարգող համալսարանի հեռավորությունը դիմորդի մեկնման երկրից առավել քան 4000 կմ է
  • Ծրագրային երկրում հիմնվելու մեկանգամյա գումար (Installation costs)
    €1000
  • Կեցության ծախսեր՝ամսական առավելագույնը €1000
  • Ուսման վճար (կրթաթոշակից գանձվող)՝տարեկան առավելագույնը €9,000

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակների 2017-2018թթ ուսումնական տարվա նորացված ցանկին կարող եք ծանոթանալ՝ հետևելով այս հղմաը https://eacea.ec.europa.eu/…/libr…/scholarships-catalogue_en

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները