ԵՄՀ-ն վերահաստատվեց համագործակցությունը Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի հետ

Եվրասիա միջազգային համալսարանը վերակնքեց համագործակցության պայմանագիրը Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի հետ:

Համագործակցության պայմանագիրը կնքելուց հետո կողմերը շնորհավորեցին միմյանց՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ մշակված ծրագրերով կնպաստեն մասնագիտական կրթության արդյունավետության բարձացմանը:

«Եվրասիա միջազգային համալսարանը որդեգրել է կրթության որակի բարձրացմանը միտված քաղաքականություն, և ելնելով հասարակության առջև ստանձնած  սոցիալական պատասխանատվության իր հայեցակարգից, մշտապես կենսագործում է ժամանակի մարտահրավերներին համահունչ ծրագրեր: Խորացնելով արդեն իսկ առկա համագործակցությունը՝ մենք հնարավորություն կունենանք դեռևս ուսման ժամանակահատվածում լավագույնս նպաստելու քոլեջի սաների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորմանը, կրթական գործընթացների արդյունավետության բարձրացմանը»,- նշեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

«Համոզված ենք, որ վերահաստատելով արդեն իսկ առկա համագործակցությունը,  առաջավոր փորձի փոխանակման միջոցով մենք համատեղ կնպաստենք մեր սովորողների մասնագիտական կրթության խնդիրների լուծմանը»,- բարձր գնահատելով ԵՄՀ պատրաստակամությունը՝ նշեց քոլեջի տնօրեն Արտակ Սարգսյանը:

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: