ԵՄՀ Կառավարման ամբիոնը մեկնարկում է Կազմակերպական բիզնեսի վերափոխում և կայուն կառավարում միկրոորակավորման դասընթացը

ԵՄՀ Կառավարման ամբիոնը մեկնարկում է Կազմակերպական բիզնեսի վերափոխում և կայուն կառավարում (Organizational Business Transformation and Sustainable Management) միկրոորակավորման դասընթացը, որը մշակվել և իրականացվում է Էրազմուս+ կարողությունների զարգացման Micro-GEAR նախագծի շրջանականերում։

❓ Ովքե՞ր կարող են դիմել․ 

  • բակալավրի աստիճան ունեցող անձինք,
  • ծրագրերի համակարգողներ,
  • ձեռնարկատերեր,
  • կազմակերպական պլանավորման կամ նորարարության մեջ ներգրավված մասնագետներ,
  • կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասնագետներ:

 📘 Դասընթացը ներառելու է երեք մոդուլ (18 ECTS) 

  • Արհեստական բանականության գործիքները հետազոտության և զարգացման համար / AI Tools for Research and Development (3 ECTS) 
  • Կայուն կառավարում ու շրջակա միջավայրի սոցիալական և կառավարման շրջանակներ / Sustainable Management & ESG Frameworks (6 ECTS)
  • Բիզնես պրոցեսների կառավարում / Business Process Management with Capstone Project (6 ECTS)

Միկրոորակավորման դասընթացի նպատակներն են․ 

  • ամրապնդել կազմակերպական գործընթացները վերլուծելու և փոփոխություններ պահանջող ոլորտները բացահայտելու կարողությունները,
  • տրամադրել կազմակերպական փոփոխությունները պլանավորելու և ուղղորդելու գործնական գործիքներ,
  • ներկայացնել բիզնեսի փոխակերպմանը վերաբերող կայունության շրջանակներ (ESG, SDG, շրջանաձև տնտեսություն),
  • խթանել առաջնորդության, հաղորդակցման և որոշումների կայացման հմտությունները` փոխակերպման համատեքստերում։

Դասընթացի ձևաչափը՝ հիբրիդ

Դասընթացի մեկնարկը՝ փետրվար

Տևողությունը՝ 4 ամիս 

Անցկացման վայրը․ Եվրասիա միջազգային համալսարան (Ազատության 24/2, 505 լսարան) 

Գրանցման հղում՝ https://forms.gle/M4Sr4Z65uEPVUrNP9 

Դասընթացավարներ՝ Դավիթ Եդիգարյան, Գայանե Աթոյան, Մարինե Ղահրամանյան

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության