Եթերում կարելի է…

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

«Եթերում կարելի է»… Այսօր հենց այս խորագրով Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Radio Marshall-ի հաղորդավարներ Մարինա Գրեգին և Գուրգեն Ալեքյանին:
Ուղիղ եթերի առանձնահատկությունների, լրագրողական էթիկայի, լրագրողի մասնագիտական յուրահատկությունների շուրջ ծավալվեց ջերմ և անմիջական զրույց սիրված հաղորդավարների հետ:
Համալսարանի ուսանողների և վարժարանի աշակերտների հետ Մարինան ու Գուրգենը կիսվեցին իրենց մասնագիտական ձեռքբերումներով, հաղթահարած խոչընդոտներով և լրագրողական իրենց փորձով:
Հանդիպման մասնակիցները հաղորդավարներին ուղղեցին տարաբնույթ հարցեր : Նրանց հետ հանդիպումը վարեց ԵՄՀ Լրագրության և մեդիա կառավարման կրթական ծրագրի ղեկավար Տիգրան Հարությունյանը:
 
Դե իսկ վերջում, հանդիպումն ամփոփվեց սիրված հաղորդավարների հետ խմբային լուսանկարով:

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: