Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն Եվրասիա միջազգային համալսարանում

Եվս մեկ կարևոր ու հուզիչ էջ գրվեց մեր համալսարանի պատմության մեջ։ Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման 28-րդ արարողությունը։

Այս օրը տարիների աշխատանքի, ձեռքբերումների, նոր գիտելիքների ու մեծ սպասումների ամփոփումն է։ Մեր շրջանավարտները ստացան իրենց վաստակած դիպլոմները՝ պատրաստ լինելով նոր մասնագիտական մարտահրավերների և մեծ նպատակների։

Սիրելի՛ շրջանավարտներ, թող համալսարանում անցկացրած տարիները լինեն ձեր հաջողության ամուր հիմքը, իսկ առջևում սպասվող ճանապարհը՝ լի նոր հնարավորություններով, ձեռքբերումներով ու հաղթանակներով։

Շնորհավորում ենք մեր բոլոր շրջանավարտներին և մաղթում վստահ քայլեր դեպի նոր ու մեծ երազանքներ։

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության