Դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ Կառավարման ամբիոնը՝ հրավիրելով կառավարման մասնագետ Դավիթ Մեջլումյանին։
 
Դասախոսության ընթացքում Դավիթ Մեջլումյանը ներկայացրեց ինքնամոտիվացման հիմնարար սկզբունքները, նպատակների ձևակերպման և հետևողականության պահպանման մեթոդները։
 
Միջոցառման հիմնական նպատակն էր ուսանողներին ու լայն հանրությանը ներշնչել լինել նախաձեռնող, ունենալ աճի միտված մտածողություն և կիրառել գործնական խորհուրդներ՝ անձնական և մասնագիտական զարգացման ճանապարհին։
 
Բանախոսը նաև կիսվեց իր անձնական փորձով՝ նշելով, որ մոտիվացիան ոչ միայն պահի ներշնչանք է, այլ ռազմավարական մոտեցում, որը պահանջում է կարգապահություն, ինքնաճանաչում և կյանքի արժեքների հստակ պատկերացում։
 
Դասախոսությունից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան զրույց, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել բանախոսին։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման