Գերմանիայի Օլդենբուրգի համալսարանում այսօր մեկնարկել է «KPI4HE» նախագծի հերթական վերապատրաստումը

«KPI4HE» նախագծի շրջանակում Գերմանիայի Օլդենբուրգի համալսարանում այսօր մեկնարկել է վերապատրաստման դասընթաց, որը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 27-ը։ Օլդենբուրգի, Դրեզդենի տեխնիկական (Գերմանիա) և Ջենովայի համալսարանների (Իտալիա) դասախոսներն ու փորձագետները մասնակիցներին ներկայացնելու են ինստիտուցիոնալ հետազոտությունների դերը ռազմավարական պլանավորման գործընթացներում, որոնք աջակցում են բուհերի գործունեության առանցքային ցուցանիշներին։ «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) ծրագիրը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումն ու համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք նպաստելու են որակյալ ու ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման ու պլանավորման ծառայությունների գործարկման և հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցներով՝ համաձայն ԳԱՑԱՇ-ի:

Ծրագրի առանցքային դրույթը ազգային և ինստիտուցիոնալ վարչակազմի, որոշումներ կայացնողների, դասավանդողների ու հետազոտողների կարողությունների զարգացումն է՝ ԳԱՑԱՇ-ին ինտեգրելու կայուն զարգացման նպատակներին համապատասխան՝ որպես բարձրագույն կրթության կառավարման և համալսարանական կառավարման պրակտիկայի, ռազմավարական պլանավորման, կառավարման և որակի ապահովման գործիք:

 

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները