«Արմենպրես»-ը և Եվրասիա միջազգային համալսարանը համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

Ուսանողների մուտքն աշխատաշուկա սահուն կազմակերպելու և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները գործնականում կիրառելու հնարավորություն է ստեղծվել Եվրասիա միջազգային համալսարանի համար:

Բուհը և Արմենպրես լրատվական գործակալությունը համագործակցության փաստաթուղթ են ստորագրել՝ ապահովելով ուսանողների ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը մասնագիտական ոլորտում։ 

 

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: