Այսօր ԵՄՀ իրավագիտության և ֆարմացիայի ամբիոնները հյուրընկալեցին Հրազդանի Հ.Օրբելու անվան N13 ավագ դպրոցի աշակերտներին

Բուհում կարճատև շրջայցից հետո աշակերտներին առաջինը ողջունեց համալսարանի ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Կարևորելով կրթության ոլորտը որպես երկրի կայուն զարգացման նախապայման՝ ռեկտորը աշակերտների հետ քննարկեց կրթության ռազմավարական հիմնախնդիրները և որակյալ կրթության զարգացման միտումները:

Ռեկտորի հետ հանդիպմանը հաջորդեց մասնագիտական դասընթացները հումանիտար և բնագիտական հոսքերի աշակերտների մասնակցությամբ: Բնագիտական հոսքի աշակերտները ներգրավվեցին քիմիայի ցուցադրական փորձերին, ապա անատոմիայի լաբորատորիայում հերձման միջոցով  ուսումնասիրեցին աչքի և սրտի կառուցվածքը: Հումանիտար հոսքի աշակերտները դիտեցին դատախաղ համալսարանի ուսանողների մասնակցությամբ, քննարկեցին դատախաղի առանձնահատկությունները:

 

 

Անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ ԵՄՀ Իրավաբանական կլինիկայի «Բաց դռների օրվա» շրջանակում

2026 թվականի նոյեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայում անցկացվեց «Բաց դռների օր»՝ նվիրված անշարժ գույքի և կառուցապատման ոլորտին։ Միջոցառման շրջանակում քաղաքացիները հնարավորություն ունեցան ստանալու

Հետազոտական կարողությունների զարգացում՝ միջազգային համատեղ դասավանդման միջոցով

2026 թ. հոկտեմբերի 21-ին և 26-ին Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) հյուրընկալել էր Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) դասախոս, դոկտոր Սոսո Մակարաձեին՝ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Erasmus+ JoPScip նախագծի

Համատեղ մագիստորսական կրթություն հնարավորություններ․ JoPScip նախագծի հանդիպումները ԵՄՀ-ում

Նոյեմբերի 16-21-ը Եվրասիա միջազգային համալսարանում անցկացվել են JoPScip միջազգային նախագծի շրջանակում կազմակերպված տեղեկատվական հանդիպումներ և բաց դռների միջոցառումներ՝ ուսանողների, մագիստրանտների, շրջանավարտների և կարիերայի զարգացման մասնագետների