2016 թ. մայիսի 10-ին Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի Որակի ապահովման հանձնաժողովի անդամները կազմակերպել էին սեմինար` «Հետազոտական աշխատանք գրելու հիմնական սկզբունքները» թեմայով:
Սեմինարը վարեցին Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Սոնա Հակոբյանը և Իրավագիտության ամբիոնի վարիչի օգնական Լիա Թևոսյանը:
Սեմինարի ընթացքում արհեստավարժ մասնագետներն ուսանողներին ծանոթացրեցին հետազոտական աշխատանք գրելու հիմնական սկզբունքներին ու պահանջներին: Առավել մանրամասն ներկայացվեցին ԵՄՀ մեթոդական բոլոր ցուցումները:
Ուսանողներն իրենց հետաքրքրող բազմաբնույթ հարցեր ուղղեցին բանախոսներին։ Հետաքրքիր ու ինտերակտիվ քննարկումների արդյունքում ուսանողները ստացան գիտական աշխատանքի տեխնիկական կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ համապատասխան գիտելիքներ:

Հայտնի են ԵՄՀ հետազոտական նախագծերի ֆինանսավորման ներհամալսարանական մրցույթի հաղթողները
18 Դեկտեմբերի, 2025
Եվրասիա Միջազգային Համալսարանը ամփոփել է 2024-2025 ուսումնական տարվա ԵՄՀ հետազոտական նախագծերի ֆինանսավորման ներհամալսարանական մրցույթի արդյունքները։

2024-2025 ուստարվա ԵՄՀ հետազոտական նախագծերի ֆինանսավորման ներհամալսարանական մրցույթի հրավեր
15 Հուլիսի, 2025
Նպատակն է աջակցել ԵՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմին և աշխատակիցներին՝ իրականացնելու ժամանակակից, կարևոր արդիական ուղղություններով հետազոտություններ:

«Եվրասիա» կրթաթոշակի ներհամալսարանական ամենանամյա մրցույթ
23 Մարտի, 2025
Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է «Եվրասիա» կրթաթոշակի ներհամալսարանական ամենանամյա մրցույթը. «Եվրասիա» կրթաթոշակը տրամադրվում է Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին՝ նրանց հետազոտական աշխատանքները