Ավարտվեց Ֆարմացիայի ամփոփիչ ատեստավորման գործընթացը

Այս օրերին ընթանում է Ֆարմացիա մասնագիտության բակալավրի աստիճանի ամփոփիչ ատեստավորման գործընթացը։ Նշենք, որ ի տարբերություն մյուս մասնագիտությունների՝ Ֆարմացիայի ամբիոնի ուսանողները և՛ ամփոփիչ ատեստավորման քննություններ են հանձնել մասնագիտական դասընթացներից, և՛ իրականացրել են բակալավրի աստիճանի հետազոտություն՝ գրելով ավարտական աշխատանքներ։

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում է Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, Կենսաբանական գիտությունների դոկտոր Աննա Փոլադյանը։

ԵՄՀ դասախոսները՝ PROFFORMANCE միջազգային աշխատաժողովի ընտրված մասնակիցների թվում

2026 թվականի հոկտեմբերի 27–29-ին տեղի ունեցավ «Կատարելագործի՛ր քո դասընթացը․ դարձրո՛ւ այն իսկապես ուսանողակենտրոն» խորագրով PROFFORMANCE միջազգային աշխատաժողովը՝ նվիրված ուսանողակենտրոն դասավանդմանը, դասընթացների բարելավմանը և միջազգային համագործակցությանը։

Նոր հնարավորություն ԵՄՀ ֆարմացիայի ամբիոնի ուսանողների համար

Եվրասիա միջազգային համալսարանի և «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։Համագործակցության հուշագրի շրջանակում 2026–2027 ուսումնական տարվանից Ֆարմացիայի ամբիոնի ուսանողները հնարավորություն կունենան դառնալու Հիմնադրամի անվանական

Դեղագործական կրթական ծրագրերի զարգացման հեռանկարները՝ ոլորտի առաջատար գործատուների ակնկալիքների համատեքստում

Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ «Կրթության համապատասխանությունը դեղագործական ոլորտի գործատուների ակնկալիքներին» խորագրով պանելային քննարկումը: Միջոցառման առանցքային նպատակն էր ձևավորել արդյունավետ երկխոսություն համալսարանի, առաջատար գործատուների և