ԵՄՀ ուսանողների գրանցած գիտական հաջողությունները

2023 թ. լույս տեսած ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի «Իրավունքի արդի հիմնախնդիրները» գիտական հոդվածների ժողովածում տպագրվել է նաև նույն թվականի մայիսին կրթահամալիրում կայացած «Հանցավորության հակազդման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով ուսանողական գիտաժողովին առանձին զեկույցներով հանդես եկած իրավագիտության ամբիոնի ուսանողներ Սոնա Հարությունյանի «Կիբեռանվտանգության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը, առկա հիմնախնդիրներ» վերտառությամբ և Էդգար Մանուչարյանի «Միջազգային քրեական դատարանի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության հնարավորությունները» վերտառությամբ հետազոտությունները:

Ժողովածուն կարող է հետաքրքրել ՀՀ և արտասահմանյան երկրների իրավաբանական բուհերի դասախոսներին, ասպիրանտներին և ուսանողներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին և այն անձանց որոնք զբաղվում են աշխատության մեջ ներգրավված թեմաների ուսումնասիրությամբ:

«Հետազոտական դրամաշնորհներ. հայտերի գրագետ ներկայացման ձևաչափը և հաջողության բանաձևը» սեմինար ԵՄՀ-ում

ԵՄՀ Հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Հետազոտական դրամաշնորհներ. հայտերի գրագետ ներկայացման ձևաչափը և հաջողության բանաձևը» սեմինարը: Այն միավորեց համալսարանի դասախոսներին և հետազոտողներին՝ քննարկելու գիտական դրամաշնորհների հայտերի