Ժան Մոնե ամբիոն
ԵՄ Ժան Մոնեի իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացման ամբիոնը (Եվրոօրենք) ԵՄ իրավական առաջին ամբիոնն է Հայաստանում։
Ժան Մոնե ծրագրի մասին
ԵՄ Ժան Մոնեի իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացման ամբիոնը (Եվրոօրենք) ԵՄ իրավական առաջին ամբիոնն է Հայաստանում: Ամբիոնի վարիչն է Եվրասիա միջազգային համալսարանի իրավաբանական ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Աննա Խվորոստիանկինան:
Ժան Մոնե ամբիոնի նպատակն է ծառայել որպես գիտելիքի և փորձագիտական կենտրոն ԵՄ իրավունքի ոլորտում և ԵՄ սահմաններից դուրս իրավական կարգերի եվրոպականացման գործընթացներում, ներառյալ իրավական մերձեցման գործընթացները: Ծրագիրը նպատակ ունի նպաստել ԵՄ-Հայաստան CEPA-ի ավելի լավ իրականացմանը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացմանը:
Նպատակն է.
- Եվրոպական իրավագիտության հետագա ուսուցումը Հայաստանում,
- Խթանել հետազոտությունները և համախմբել տեղական ակադեմիական համայնքը,
- Զարգացնել երկխոսությունը ակադեմիական շրջանակների և որոշումներ կայացնողների միջև՝ հարմարեցված ուսուցման և իրավական մերձեցման դերակատարների մեթոդական աջակցության միջոցով
Ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Սակայն արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են միայն հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) պաշտոնական դիրքորոշումը։ Եվրոպական միությունը կամ EACEA-ն չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար։





