COP17-ի շրջանակում, Եվրասիա միջազգային համալսարանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ «Շրջանաձև տնտեսություն, նորարարություն և ձեռնարկատիրություն՝ կենսաբազմազանության պահպանման շրջանակում» թեմայով դասախոսությունը։
Դասախոսությամբ հանդես եկավ Գայանե Աթոյանը (PhD), ով անդրադարձավ շրջանաձև տնտեսության սկզբունքներին, նորարարական մոտեցումների և ձեռնարկատիրության դերին՝ կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման համատեքստում։
Դասախոսության ընթացքում քննարկվեցին տնտեսական զարգացման և բնապահպանական պատասխանատվության համադրման հնարավորությունները՝ կարևորելով նորարարական և կայուն բիզնես մոդելների կիրառումը։
Միջոցառումն ընդգծեց շրջանաձև տնտեսության և նորարարության կարևորությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանմանն ու կայուն ապագայի ձևավորմանն ուղղված գործիքներ։


