Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։

Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության, դիմումների ընդունելիության չափանիշների և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների վերաբերյալ՝ մասնակցելով դասախոսությունների, գործնական քննարկումների և սիմուլացիոն աշխատանքների։

Ամառային դպրոցի եզրափակիչ փուլը նշանավորվեց ՄԻԵԴ դատախաղ-սիմուլացիայով, որի ընթացքում մասնակիցները հանդես եկան որպես կողմերի իրավապաշտպաններ՝ կիրառելով իրենց գիտելիքներն իրական գործերին մոտ պայմաններում և զարգացնելով մասնագիտական ու փաստաբանական հմտությունները։

Ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ՝ արժևորելով նրանց ակտիվ ներգրավվածությունն ու նվիրումը։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ մաղթելով նոր մասնագիտական ձեռքբերումներ, հաջողություններ և շարունակական զարգացում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

#EIU #ԵՄՀ #LawClinic #HumanRights #ECHR #SummerSchool

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Տոմարի համալսարանի պատվիրակությանը

Erasmus+ ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Պորտուգալիայի Տոմարի համալսարանի պատվիրակությանը՝ Տոմարի պոլիտեխնիկ համալսարանի փոխնախագահներ Նատերսիա Սանտուշին և Սելիո Գոնսալու Մարկեշին, ինչպես նաև պրոֆեսոր Պաուլա

Մեկնարկել է «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ մեկնարկել և ընթանում է «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» խորագրով եռօրյա ամառային դպրոցը՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)