«Ժամանակակից մեթոդներ և նորարարական մոտեցումներ անգլերենի դասավանդման մեջ»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնը հրավիրում է անգլերենի ուսուցիչներին և դասավանդողներին մասնակցելու մեկօրյա վերապատրաստման «Ժամանակակից մեթոդներ և նորարարական մոտեցումներ անգլերենի դասավանդման մեջ» թեմայով։
 
📅 Ամսաթիվ՝ հունիսի 2
🕛 Ժամը՝ 12:00–17:00
📍 Վայրը՝ Եվրասիա միջազգային համալսարան
 

Վերապատրաստողներ՝

  1. Անի Թամազյան – Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ.,
  2. Իրինա Մխիթարյան – բ.գ.թ., դոցենտ, ԵՄՀ լեզուների ամբիոնի դասախոս,
  3. Ռուզաննա Անտոնյան – Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի դասախոս, Եվրասիա վարժարանի անգլերենի ուսուցիչ, կամավոր ատեստավորումը հաջողությամբ հաղթահարած մասնագետ
Վերապատրաստումը նախատեսված է անգլերենի ուսուցիչների, դասախոսների, ինչպես նաև կամավոր ատեստավորումը հաղթահարած մասնագետների համար։ Հանդիպումն անցկացվելու է անգլերեն լեզվով։
 
Մասնակիցներին կտրվի վկայական։ Նախատեսված են սուրճի և լանչի ընդմիջումներ։

«Ժամանակակից մեթոդներ և նորարարական մոտեցումներ անգլերենի դասավանդման մեջ» մեկօրյա վերապատրաստում

Հունիսի 2-ին Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ հաջողությամբ անցկացվեց «Ժամանակակից մեթոդներ և նորարարական մոտեցումներ անգլերենի դասավանդման մեջ» թեմայով մեկօրյա մասնագիտական վերապատրաստումը։

CRYPTO & TRADING ԴԱՍԸՆԹԱՑ

Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնը՝ համագործակցելով Premium Trading կազմակերպության հետ, ներկայացնում է նոր հնարավորություն՝ ուսումնասիրելու ֆինանսական շուկաները Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝ Կրիպտոարժույթներ Blockchain տեխնոլոգիա Bitcoin