«Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում»

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց մեր գործընկեր «Ուղեցույց» հասարակական կազմակերպությանը, որն իրականացնում է «Կրթենք և շրջանառենք» նախաձեռնությունը։
 
Համալսարանում կազմակերպվեց «Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում» խորագրով աշխատարան, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի թիվ 1, թիվ 2 և Ներքին Գետաշենի թիվ 2 ավագ դպրոցների աշակերտները։
 
Աշխատարանի ընթացքում «Ուղեցույց» ՀԿ-ի փորձագետները ներկայացրին ավանդական «արտադրել-օգտագործել-թափել» գծային տնտեսական մոդելի և դրա կայուն այլընտրանքի՝ շրջանաձև տնտեսության սկզբունքների տարբերությունները։
Աշխատարանի երկրորդ՝ գործնական հատվածը նվիրված էր թիմային աշխատանքին։ Դպրոցականները, բաժանվելով խմբերի, ուսումնասիրեցին շրջանաձև տնտեսության կիրառման տարբեր ոլորտներ՝ ներառելով նորաձևությունը, սննդի արդյունաբերությունը, շինարարությունը, ֆինանսական համակարգը և այլ ուղղություններ։
 
Արդյունքում յուրաքանչյուր խումբ պատրաստեց թեմատիկ հոդված, որը հրապարակվելու է «Ուղեցույց» ՀԿ-ի «Շրջանաձև տնտեսություն» բլոգում։
Եվրասիա միջազգային համալսարանը կարևորում է կայուն զարգացման թեմաներով կրթական նախաձեռնությունները և մշտապես պատրաստ է իր հարթակը տրամադրել գործընկեր կազմակերպությունների ու մարզերի ակտիվ երիտասարդների համագործակցության և փորձի փոխանակման համար։

CRYPTO & TRADING ԴԱՍԸՆԹԱՑ

Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնը՝ համագործակցելով Premium Trading կազմակերպության հետ, ներկայացնում է նոր հնարավորություն՝ ուսումնասիրելու ֆինանսական շուկաները Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝ Կրիպտոարժույթներ Blockchain տեխնոլոգիա Bitcoin

Կայուն զարգացումը թվային դարաշրջանում․ տնտեսական, իրավական և հասարակական հիմնախնդիրներ

Եվրասիա Միջազգային Համալսարանը երիտասարդ հետազոտողներին հրավիրում է մասնակցելու «ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԹՎԱՅԻՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ․ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» Եթե դու բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանող ես, ասպիրանտ կամ երիտասարդ հետազոտող — միացիր և ներկայացրու քո գաղափարները կայուն զարգացման, թվային փոխակերպման, իրավունքի

«Հետազոտական դրամաշնորհներ. հայտերի գրագետ ներկայացման ձևաչափը և հաջողության բանաձևը» սեմինար ԵՄՀ-ում

ԵՄՀ Հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Հետազոտական դրամաշնորհներ. հայտերի գրագետ ներկայացման ձևաչափը և հաջողության բանաձևը» սեմինարը: Այն միավորեց համալսարանի դասախոսներին և հետազոտողներին՝ քննարկելու գիտական դրամաշնորհների հայտերի