Տոպրակներ ապակիների փոխարեն

«Վերջերս վիրահատվել եմ Թալինի բժշկական կենտրոնում, բայց եթե հնարավորություն ունենայի, կգնայի Երևան։ Հիվանդանոցի պայմանները այս պահին շատ վատ են, պալատների մասին անգամ խոսել չի լինում, ընդհանրապես պայմաններ չկան՝ ամբողջովին քանդված, պատուհանների ապակիների փոխարեն տոպրակներ են ամրացված, և այսպես որքան ուզեմ, կարող եմ շարունակել»,- ասում է Թալինի բնակիչ Գյուլնարա Պողոսյանը։ 

 

Հիվանդանոցը տարիներ շարունակ եղել է ոչ բարեկարգ վիճակում և շարունակում է մնալ նույն վիճակում։ 

 

Գյուլնարայի խոսքով՝ նա տեղյակ է, որ արդեն երկար ժամանակ է, նոր հիվանդանոց են կառուցում, սակայն գործընթացը շատ է ձգձգվում։ Բնակիչները չեն կարող այս պայմաններում լիարժեք բուժում ստանալ, և ով հնարավորություն ունի՝ գնում է Երևան՝ բուժվելու։ 

 

Բժշկուհի Բելլան (անունը փոխված է), ով 8 տարի է աշխատում է Թալինի ԲԿ-ում, նշում է, որ ամեն օր լսում է դժգոհություններ բնակիչներից, որոնք հիմնականում կապված են անհարմար պայմանների հետ։ 

 

«Բողոքները հիմնականում վերաբերում են աշխատակիցների ոչ հարգալից վերաբերմունքին կամ առողջության վերաբերյալ տրված հարցերին թերի պատասխանելուն։ Սարքավորումների հետ կապված խնդիրները շուտով կլուծվեն, երբ վերանորոգումը ավարտվի, քանի որ հիվանդանոցը վերազինվելու է ժամանակակից սարքավորումներով»,- ասում է բժշկուհին։ 

 

Նա հավելեց նաև, որ ներկայում բավականին ապարատներով վերազինված է ակնաբուժական կաբինետը, և բնակիչները օգտվում են դրանից, ինչը նշանակում է, որ Երևանի ճանապարհը միշտ չէ, որ անհրաժեշտ է։ 

 

Դեռևս 2021 թ. ամռանը Արագածոտնի մարզի Թալին համայնքի բժշկական կենտրոնում մեկնարկել էին շինարարական աշխատանքներ։ ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 200 միլիոն դրամ է հատկացրել ժամանակակից ստանդարտներին համապատասխանող բուժհաստատություն կառուցելու համար։ 

 

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ Թալինի բժշկական կենտրոնի վերակառուցման ընթացքում ի հայտ են եկել նախագծային փոփոխություններ, ինչի արդյունքում անհրաժեշտ է եղել վերանայել շինարարական նորմերն ու կազմել նոր նախագծանախահաշվային փաստաթղթեր։ 

 

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ նախատեսված էր, որ վերակառուցման աշխատանքները կսկսվեն 2021 թվականի հուլիսի երկրորդ տասնօրյակից և կավարտվեն 2024 թվականի հունիսի առաջին տասնօրյակում։ Սակայն, ինչպես տեղեկացրել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանը, նախագծային փոփոխությունների և դրանցով պայմանավորված լրացուցիչ աշխատանքների ու ծախսերի պատճառով շինարարության ավարտը հետաձգվել է։ Նոր ավարտի ժամկետը սահմանվել է 2025 թ. մարտի 31-ը։ 

Քրիստինե Վարդիկյան, Լրագրություն, 3-րդ կուրսի ուսանողուհի

 

Պրակտիկա՞, թե անվճար աշխատանք

21-ամյա Սոնան մեկ ամսից ավարտում է համալսարանը։ Մասնագիտությամբ՝ մանկավարժ, նա երազում է աշխատել դպրոցում և կրթել նոր սերնդին։ Երրորդ կուրսում ուսանողական պրակտիկա անցավ մայրաքաղաքի դպրոցներից

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց իսպանացի դասախոս Դոլորս Սաբատե Պլանեսին

Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանը այսօր հյուրընկալել է պրոֆեսոր Դոլորս Սաբատե Պլանեսին, ով ներկայացնում է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի (Իսպանիա) Անգլերեն և գերմաներեն

Մայրերի կյանքի գինը

  Հայաստանի մի փոքրիկ գյուղում 36-ամյա Սուսաննան դեռ չի կարողանում մոռանալ իր երրորդ հղիությունը, որն ավարտվեց ողբերգությամբ։     «Երեխայիս ծնունդից երեք օր անց ես սկսեցի