Ապագա իրավաբանների հետ իր փորձով կիսվեց դատախազ Սմբատ Մինասյանը

Այսօր՝ ս․թ․նոյեմբերի 5-ին, Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ կազմակերպվեց վարպետության դաս՝ «Դատախազի լիազորությունները մինչդատական վարույթի ընթացքում, ինչպես նաև դատաքննության ժամանակ» թեմայով, որը վարեց Կոտայքի մարզի դատախազության Հրազդան քաղաքի ավագ դատախազ Սմբատ Մինասյանը։

Հանդիպման նպատակն էր ուսանողությանը ծանոթացնել գործնական աշխատանքի հմտություններին՝մասնավորապես դատախազի լիազորություններին և դատախազության ոլորտին առնչվող խնդիրներին։

Հանդիպման սկզբում դատախազ Մինասյանն անդրադարձավ ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված նորմերին՝ մասնավորապես ՀՀ դատախազության և քննչական մարմիններին առնչվող դրույթներին, որոնցով կարգավորվում են վերջիններիս առանձնահատկությունները և շփումները դատախազության հետ, այնուհետև անդրադարձավ դատախազի լիազորություններին մինչդատական վարույթում և դատարանում։ Բանախոսը հանգամանալից բացատրեց նախաքննության փուլերը, հետաքննության գործողությունները, քայլերի հաջորդականությունը, անդրադարձավ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, ուսանողների հետ կիսվեց իր փորձով։

Բովանդակալից հանդիպումը ուղեկցվում էր ուսանողների կողմից բանախոսին ուղղված ակտիվ հարցադրումներով։

Իր հերթին, ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը շնորհակալություն հայտնեց դատախազ Սմբատ Մինասյանին բովանդակալից հանդիպման համար և խրախուսեց  ուսանողների գործնական հմտությունները զարգացնելու նպատակով սեփական փորձով կիսվելը։

 

Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների ճանաչողական այցը ՀՀ Սահմանադրական դատարան

Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի մի խումբ ուսանողներ՝ ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանի և ամբիոնի դասախոս Էդգար Մանուչարյանի ղեկավարությամբ, իրականացրին ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության

Իրավունքի երկխոսություն. ԵՄՀ-ն նշեց «Արդարադատության եվրոպական օրը»

Այս նախաձեռնության նպատակն է արդարադատությունը մոտեցնել քաղաքացիներին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը իրենց իրավունքների մասին և ընդգծել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի աշխատանքը արդարադատության ոլորտում։