Բաց դաս` նվիրված ֆինանսական գրագիտությանը

Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) սովորողների մոտ դեղագիտության մասնագիտության նկատմամբ սեր արթնացնելու և հետաքրքրվածությունը բարձրացնելու համար նախաձեռնել էր այդ ուղղվածությամբ էսսեների մրցույթ, որի ամփոփիչ միջոցառումը կայացավ օրերս: Ութ քոլեջներից 34 մասնակիցներ ի ցույց դրեցին իրենց ստեղծագործական ունակությունները:
Արդյունքում Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող Նունե Մովսիսյանը և Երևանի «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի ուսանող Աննա Գևորգյան արժանացան 2-րդ պատվավոր տեղին՝ ստանալով 50.000 դրամ մրցանակ, իսկ Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանող Մարիամ Հակոբյանը, Երևանի «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի ուսանող Լիլիա Խաչատրյանը և Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսանող Նարե Պողոսյանը արժանացան 3-րդ մրցանակյին տեղին՝ ստանալով 30.000 դրամ պարգև, իսկ տարբեր քոլերների 9-ը ուսանողներ ստացան խրախուսական մրցանակ, ինչպես նաև մրցույթի 34 մասնակիցներին բուհը տրամադրեց առաջին ուսումնական տարվա համար 25% զեղչ և մասնակցության հավաստագիր:
Միջոցառման հատուկ հյուրերն էին Վարդենիսի բժշկա-հումանիտար և Գավառի պետական բժշկական քոլեջների փոխտնօրենները, ուսանողներն ու դասախոսները:
Թեմատիկ ելույթներով հանդես եկան ԵՄՀ «Ֆարմացիա» ամբիոնի դասախոսներն ու ուսանողները, հյուրերը նաև մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին ամբիոնի կողմից կազմակերպված թունաբանական և եթերային յուղերի ստացման փորձերին:
 

Բարի գալուստ ԵՄՀ ընտանիք

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Եվրասիա միջազգային համալսարանում դիմավորեցինք մեր առաջին կուրսեցիներին։ Նոր ուսանողներին ողջունեցին ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ռազմավարական զարգացման

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։