Հետազոտական կենտրոն

Եվրասիա միջազգային համալսարանի կրթական սկզբունքներից մեկն այն է, որ բուհի յուրաքանչյուր ուսանող պետք է ունենա հետազոտական հմտություններ և կարողանա գրագետ իրականացնել հետազոտություններ: Այս նպատակով բուհում պաշտպանվող յուրաքանչյուր կուրսային, դիպլոմային, մագիստրոսական աշխատանք հետազոտական է (այն չի կարող լինել միայն տեսական): Այս հարցում մեր ուսանողներին դասընթացների, սեմինարների, անհատական խորհրդատվության միջոցով օգնում է բուհի «Հետազոտական» կենտրոնը:

Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական կենտրոնը հանդիսանում է բուհի կառուցվածքային միավոր, որի նպատակն է համալսարանում գիտական ներուժի և ենթակառուցվածքների զարգացումը, հետազոտությունների և նորարարությունների կիրառելիության ապահովումը:

Հետազոտական կենտրոնի հիմնական խնդիրներն են.

  • Համալսարանի ռազմավարական ու Հետազոտությունների և զարգացման ռազմավարական ծրագրերով նախատեսված նպատակների իրականացման և զարգացման ապահովումը. 
  • բուհի զարգացմանն ուղղված հետազոտությունների խթանումը (R&D).  
  • հետազոտական միջավայրի և ենթակառուցվածքների ապահովումը. 
  • հետազոտությունների որակի ապահովումն ու խթանումը. 
  • հետազոտական գործունեության միջազգայնացման խթանումը. 
  • համակարգային փոխգործակցության ապահովում գիտական, կրթական և վարչական և կառավարչական գործունեության հարցերի շուրջ. 
  • կրթական և գիտական ​​կազմակերպությունների միջև փոխգործակցության ուսումնասիրմանն ու զարգացմանը նվիրված հատուկ նախագծերի կազմակերպումը և աջակցությունը. 

Մեր նպատակային նախագծերը

Մեր առաջատար հետազոտողները

Նորություններ

Erasmus+
ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը
Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի ...
Read More →
Erasmus+
armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը
Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։
Read More →
Լուրեր
Հարցազրույց ԵՄՀ Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահի հետ
Հարցազրույց Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Ռոզա Մանվելյանի հետ Հունվարի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանում ...
Read More →
Լուրեր
Հայտնի են ԵՄՀ հետազոտական նախագծերի ֆինանսավորման ներհամալսարանական մրցույթի հաղթողները
Եվրասիա Միջազգային Համալսարանը ամփոփել է 2024-2025 ուսումնական տարվա ԵՄՀ հետազոտական նախագծերի ֆինանսավորման ներհամալսարանական մրցույթի արդյունքները։
Read More →
Լուրեր
Մագիստրոսական ծրագրերի առցանց բաց դռների օր
Բաց դռների օրվա ընթացքում կծանոթանաք Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրոսական առաջատար ծրագրերին, միջազգային համագործակցություններին, կրկնակի և համատեղ դիպլոմների հնարավորություններին։
Read More →
Գիտություն
Մեկնարկում է «Եվրասիա» կրթաթոշակի ներհամալսարանական ամենամյա մրցույթը
«Եվրասիա» կրթաթոշակը տրամադրվում է Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին՝ նրանց հետազոտական աշխատանքները խրախուսելու նպատակով:
Read More →
Erasmus+
T-Green նախագծի շրջանակներում մշակված մագիստրոսական ծրագրերի փորձարկումն ու համապատասխանեցումը օրենսդրության նոր զարգացումներին
T-GREEN նախագծի արտագնա կարևորագույն միջոցառումը՝ «Մագիստրոսական ծրագրերի փորձնական իրականացման արդյունքների քննարկման աշխատաժողովը», տեղի ունեցավ Պորտուգալիայի Կաթոլիկ Համալսարանում (Պորտո) 2025 թ. դեկտեմբերի 2–4-ը։
Read More →
Իրավագիտություն
ԵՄՀ-ից մինչև ԱՄՆ. իրավաբանի հաջողության ճանապարհը
1.Ինչպե՞ս սկսվեց Ձեր իրավաբանական կարիերան և ինչպե՞ս ազդեց Եվրասիա միջազգային համալսարանում ստացած կրթությունը Ձեր մասնագիտական ...
Read More →
Իրավագիտություն
Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների ճանաչողական այցը ՀՀ Սահմանադրական դատարան
Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի մի խումբ ուսանողներ՝ ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանի և ...
Read More →
Լուրեր
Բիզնեսի ապագան Եվրասիայում. Վահագն Դիլբարյանը բացում Է թվային մարքեթինգի և ԱԲ-ի գաղտնիքները
Եվրասիա միջազգային համալսարանն իր ուսանողներին և մասնակիցներին ընձեռեց եզակի հարթակ՝ բացահայտելու ժամանակակից բիզնես աշխարհի ամենաակտուալ ...
Read More →
Լուրեր
ԵՄՀ և Լիգա Ինշուրանս. նոր հնարավորություններ ուսանողների համար
Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՀ ամբիոնի ու Լիգա Ինշուրանս ընկերության համագործակցությամբ կայացավ հանդիպում, որի ...
Read More →
Իրավագիտություն
Իրավունքի երկխոսություն. ԵՄՀ-ն նշեց «Արդարադատության եվրոպական օրը»
Այս նախաձեռնության նպատակն է արդարադատությունը մոտեցնել քաղաքացիներին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը իրենց իրավունքների մասին և ընդգծել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի աշխատանքը արդարադատության ոլորտում։
Read More →
Լուրեր
Շրջանաձև տնտեսության ուսուցում նախագծային մեթոդով. «Ուղեցույց» ՀԿ-ն իրականացրել է դասախոսների վերապատրաստում
Եվրասիա միջազգային համալսարանում «Ուղեցույց» հասարակական կազմակերպությունը՝ շարունակելով «Կրթենք և շրջանառենք» ծրագրի նպատակները, անցկացրել է մասնագիտական ...
Read More →
Erasmus+
Գիտակրթական այց Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարան
Հոկտեմբերի 6-10-ը ԵՄՀ հետազոտական կենտրոնի ղեկավարը՝ պ.գ.թ., դոցենտ Նազելի Նավասարդյանը աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայում՝ ...
Read More →
Լուրեր
ԵՄՀ ուսանողական խորհդրի պատվիրակների ընտրության գործընթացի մեկնարկ
Հարգելի ուսանողներ, ԵՄՀ Ուսանողական խորհրդի ընտրական հանձնաժողովը հայտարարում է Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական խորհդրի ընդհանուր ...
Read More →

Մեր հրապարակումները

Եվրասիա միջազգային համալսարանում մենք նպատակ ունենք ուսանողների և դասախոսների համար ապահովել անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները՝ նպաստելու նրանց ակադեմիական նվաճումներին: 

Կապ մեզ հետ

Կապ հաստատեք՝ օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները, և մենք ուրախ կլինենք հետադարձ կապ հաստատել ձեզ հետ:

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։