Elementor #Նոր համագործակցություն ԵՄՀ-ի և Cambridge University Press-ի բացառիկ ներկայացուցչի միջև

Եվրասիա միջազգային համալսարանը և Քեմբրիջի համալսարանի անգլերեն լեզվի քննական բաժնի ներկայացուցչությունը, ինչպես նաև Քեմբրիջի համալսարանի հրատարակչության ներկայացչությունը՝ ի դեմս Հայաստանում Cambridge University Press-ի բացառիկ ներկայացուցչի «Մանմար» ՓԲԸ-ի, օրերս կնքեցին համագործակցության հուշագիր:

PASS Centerի հետ համատեղ ԵՄՀ Օտար լեզուների ամբիոնը կիրականացնեն հավելյալ կրթական ծրագրեր, անգլերեն լեզվի դասավանդողներին կտրամադրվի մեթոդական աջակցություն՝ սեմինարների, վեբինարների, կոնֆերանսների և մեթոդաբանական թրեյնինգների տեսքով:

Օտար լեզուների ամբիոնը հնարավորություն կունենա մշտապես ստանալու ամբողջական տեղեկատավություն անգլերեն լեզվի քեմբրիջյան քննությունների վերաբերյալ, ստանալ գրքույկներ, քննական հանձնարարությունների օրինակներ, իսկ ուսանողները մշտապես կտեղեկանան Cambridge Assessment English-ի կողմից անցկացվող միջոցառումների մասին (կոնֆերանսներ, սեմինարներ, մրցույթներ):

 

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման