«Սա երկկողմանի համագործակցության հարթակ է». Սուրեն Օհանյան

«Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ»․ Եվրասիա միջազգային համալսարանում իրականացվող «Կարիերայի օր» ամենամյա նախագիծը մեկնարկեց այս կարգախոսով։ 25 ընկերություններ պետական համակարգից և մասնավոր սեկտորից միավորվել էին՝ իրենց գործունեությունն ու թափուր հաստիքները աշխատանք փնտրող երիտասարդներին ներկայացնելու համար:

ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը բացելով միջոցառումը ասաց. «Տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացման պայմաններում հաճախ ստացվում է այնպես, որ կենդանի շփման կարիք է առաջանում, հետևաբար ԵՄՀ-ն նախաձեռնեց ստեղծել մի այնպիսի մի հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան կենդանի շփվել միմյանց հետ, հարցեր ուղղել և ստանալ պատասխաններ: Այնպես, որ այսօր տեղի է ունենում գործատուի և մասնագիտական շուկայի միջև յուրահատուկ հանդիպում: Մարդիկ կարող են աշխատանք գտնել և իրենց ծրագրերին համապատասխան մասնագետներ փնտրել: Այսպիսով, հարթակ է ձևավորվել երկկողմանիորեն փոխադարձ համագործակցության համար՝ բուհի առաջարկ և աշխատաշուկայի առաջարկ: Բուհը պատրաստում է մասնագետներ, որոնք աշխատանքի կարիք ունեն, իսկ գործատուն իր բիզնեսի համար մասնագետ է փնտրում և ահա, այս հարթակում կողմերը հանդիպեցին իրականացնելու իրենց ծրագրերը: Տարիներ շարունակ մենք կազմակերպել ենք նման միջոցառումներ, բայց այս տարի այն աննախադեպ է մասնակիցների քանակով և այցելուների ակտիվությամբ»:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ողջունելով մասնակիցներին, ասաց. «Սիրելի երիտասարդներ՝ աշխատաշուկան արդեն սպասում է ձեզ: Մենք ուրախ ենք ընդունել ձեզ: Առաջին հերթին կուզեմ իմանաք, որ գործատուն հավասար գործընկեր է: Որքան դուք տեղեկացված լինեք ձեր աշխատանքային իրավունքներին, որքան դուք օժտված լինեք հմտություններով, ապագայում ունենաք ժամանակի ճիշտ զգացողություն և համապատասխան արտադրողականություն, դուք կհաջողեք և հարգանք կվայելեք գործատուի մոտ»:

Միջոցառմանը նաև ներկա էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը, որը նշեց, որ միջոցառումը երեք կարևոր նպատակ ունի․ «Առաջինը մասնագիտական ուսումնական հաստատություն-գործատու կապը, որը ոչ միայն լինում է սենյակներում, այլ նաև նմանատիպ միջոցառումների ժամանակ։ Օրինակ, գործատուները կարող են առաջարկներ ներկայացնել ուսումնական հաստատությանը՝ վերանայելու իրենց կրթական ծրագրերը, չափորոշիչները, վերջնական արդյունքները և այլն։ Երկրորդ նպատակը․ ուսանողները պատկերացնում են, որ այն հարմարավետության գոտին, որում իրենք գտնվում են ուսուցման պրոցեսում, չպետք է լինի շարունակական։ Ի վերջո, կրթությունից աշխատաշուկա անցնելը սթրես է, բայց նմանատիպ միջոցառումների ժամանակ ուսանողներն արդեն պատկերացնում են այդ սթրեսը հաղթայհարելու հնարավորությունը»։

Երրորդ նպատակը՝ ըստ Գևորգյանի, կապերի ստեղծումն է։ Ուսանողը հենց այսօր, գուցե, աշխատանք չգտնի, բայց ծանոթությունները նրա առաջ աշխատաշուկայի դռները բացող միջոց կդառնան։

«Կարիերայի օր» նախագծի մասնակիցները տաղավարներով շրջելուց և առաջարկներին ծանոթանալուց բացի, մասնակցեցին մասնագիտական դասընթացների։

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները