

ԵՄՀ մագիստրոսները ուսումնառությունը կշարունակեն Չեխիայի Մասարիկի համալսարանում
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի «Քրեական իրավունք և դատավարություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհիներ Անահիտ Միքայելյանը և Լիլիթ Բաբայանը Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում 2021-2022 ուստարվա Աշնանային կիսամյակի ուսումնառությունը կշարունակեն Չեխիայի Մասարիկի համալսարանում։