Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի սաների մեկ դասը Եվրասիա միջազգային համալսարանում

Ս.թ. մայիսի 25-ին Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի հետ համագործակցության արդյունքում կազմակերպվեց սեմինար-պարապմունքներ քոլեջի սաների համար: Դասընթացները, որոնց կազմակերպման նախաձեռնությունը ԵՄՀ կառավարման և ՏՏ ամբիոնինն էր, վարեցին նույն ամբիոնի դասախոսներ Անուշ Ասատրյանը և Տիգրան Մաղաքյանը:
 
Քոլեջի ուսանողները ծանոթացան HTML նշագրման լեզվի առանձնահատկություններին, քննարկվեցին կայքերի տեսակները՝ սոցիալական, ինֆորմացիոն, ծառայություններ մատուցող, ինչպես նաև օնլայն վճարային համակարգերի, տվյալների գաղտնիությանը վերաբերող հարցեր։ Քննարկմանը հաջորդեց գործնական աշխատանքը. ուսանողները դասախոսի օգնությամբ ստեղծեցին պարզագույն կայք, որն ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանով։
 
Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ղեկավարությանը ակտիվ համագործակցության համար:
 

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: