ԵՄՀ մագիստրոսները ուսումնառությունը կշարունակեն Չեխիայի Մասարիկի համալսարանում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի «Քրեական իրավունք և դատավարություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհիներ Անահիտ Միքայելյանը և Լիլիթ Բաբայանը Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում 2021-2022 ուստարվա Աշնանային կիսամյակի ուսումնառությունը կշարունակեն Չեխիայի Մասարիկի համալսարանում։48390418 343111619851652 7901098988219138048 n

Եվրասիա միջազգային համալսարանի ողջ թիմը շնորհավորում է Անահիտին և Լիլիթին գրանցած հաղթանակի կապակցությամբ, մաղթում հաջողություններ ուսումնառության գործընթացում և նշում, որ մենք սիրով կհետևենք Եվրոպայում գրանցած նրանց հաջողություններին։

 

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: