Յուրի Սաքունցը սահմանեց Գինեսի նոր ռեկորդ

Այսօր Երևանի Շահումյանի անվան հրապարակում, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս, աշխարհի քառակի ռեկորդակիր, ապրիլյան պատերազմի մասնակից Յուրի Սաքունցը սահմանեց Գինեսի նոր ռեկորդ։ Նա ճկույթ մատին ամրացրեց 10 կգ կշռով ծանրաքարն ու քաշեց 12 մետրանոց 13 տոննա քաշ ունեցող ավտոբուսը։ Այս հաղթանակը Յուրին նվիրեց հայ զինվորին։
📑 Յուրի Սաքունցը ըմբշամարտով սկսել է զբաղվել 2002 թվականից իր հոր՝ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Հայաստանի քառակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Նիկոլայ Սաքունցի մոտ։ Պատանեկան տարիքում դարձել է մի շարք մրցաշարեր հաղթող։ Առաջին ռեկորդը սահմանել է 16 տարեկանում՝ ճկույթ մատով քաշել է 3 տ քաշ ունեցող ավտոմեքենա։ Երկրորդ ռեկորդը սահմանել զինվորական ծառայության ժամանակ, որը նաև իր առաջին աշխարհի ռեկորդն էր։ Զինվորական ծառայությունից հետո Յուրին սկսել է զբաղվել ուժային եռամարտով և մաս-ռեսթլինգով։
Ռեկորդներ
📍2012-2020թթ. Հայաստանի Դյուցազնագրքի 22-ակի ռեկորդակիր,
📍2018թ. – ճկույթ մատով քաշել է 44 տոննա քաշ ունեցող գնացքը
📍2019թ. – ատամներով քաշել է 25 տոննա քաշ ունեցող հրշեջ-մեքենա,
📍2020թ. – ձեռքերի վրա քայլելով, ատամներով քաշել է 4 տոննա 100 կգ քաշ ունեցող Hummer մակնիշի ավտոմեքենան։

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները