«Տեխնոլոգիա առարկայի հիմնախնդիրները»

Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական կենտրոնը Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի հետ համատեղ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Տեխնոլոգիա առարկայի հիմնախնդիրները» թեմայով ուսուցիչների մեկօրյա մեթոդական վերապատրաստում:
Վերապատրաստումը կանցկացնի բազմաթիվ գիտական և գիտամանկավարժական հոդվածների հեղինակ, 1-7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի գործող ուսումնական չափորոշիչների, ծրագրերի, 1-7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի դասագրքերի, 10 ուսումնական ձեռնարկների համահեղինակ, դոցենտ Սահակ Հովսեփյանը:
Վերապատրաստումը կկայանա 2023թ. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, որին կարող են մասնակցել ուսուցիչներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրված այլ անձինք:
Մասնակիցներին կտրվի էլեկտրոնային հավաստագրեր:
Վերապատրաստման լեզուն հայերենն է:
Հանդիպումը կկայանա դեմառդեմ և առցանց եղանակով (մարզաբնակ մասնակիցների համար):
Հետաքրքրված անձինք պետք է նախապես գրանցվեն https://forms.office.com/e/nsM2BRWhpF հղմամբ:
 
Հարցերի դեպքում կարող եք դիմել Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական կենտրոն research.center@eiu.am հասցեի միջոցով կամ զանգահարելով (+374)10249438, (+374) 77075559 հեռախոսահամարներով:

«ԱԲ-ն կարիերայի կենտրոններում». ինտերակտիվ աշխատարան

Նոյեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում» ինտերակտիվ աշխատարանը։ Այն նախատեսված էր Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուների համար։ Աշխատարանը վարեց

Ուսանողական ինքնակառավարում. անցած ուղուց՝ դեպի վերափոխման հեռանկարներ. ԵՄՀ-ում կայացավ ուսանողի միջազգային օրվան նվիրված համաժողովը

Նոյեմբերի 16-ին Եվրասիա միջազգային համալսարանում (ԵՄՀ) կայացավ «Ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովը՝ նվիրված Ուսանողի միջազգային օրվան։ Մեկ հարթակում համախմբվեցին

ԵՄՀ դասախոսը՝ ICCEE միջազգային 2-րդ գիտաժողովին

Աղվերանում անցկացվել է «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը, որին մասնակցել է Կառավարման և ՏՀ ամբիոնի դասախոս Լիանա Աբրահամյանը (Phd): Գիտաժողովի ծրագրում