«Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում»

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց մեր գործընկեր «Ուղեցույց» հասարակական կազմակերպությանը, որն իրականացնում է «Կրթենք և շրջանառենք» նախաձեռնությունը։
 
Համալսարանում կազմակերպվեց «Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում» խորագրով աշխատարան, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի թիվ 1, թիվ 2 և Ներքին Գետաշենի թիվ 2 ավագ դպրոցների աշակերտները։
 
Աշխատարանի ընթացքում «Ուղեցույց» ՀԿ-ի փորձագետները ներկայացրին ավանդական «արտադրել-օգտագործել-թափել» գծային տնտեսական մոդելի և դրա կայուն այլընտրանքի՝ շրջանաձև տնտեսության սկզբունքների տարբերությունները։
Աշխատարանի երկրորդ՝ գործնական հատվածը նվիրված էր թիմային աշխատանքին։ Դպրոցականները, բաժանվելով խմբերի, ուսումնասիրեցին շրջանաձև տնտեսության կիրառման տարբեր ոլորտներ՝ ներառելով նորաձևությունը, սննդի արդյունաբերությունը, շինարարությունը, ֆինանսական համակարգը և այլ ուղղություններ։
 
Արդյունքում յուրաքանչյուր խումբ պատրաստեց թեմատիկ հոդված, որը հրապարակվելու է «Ուղեցույց» ՀԿ-ի «Շրջանաձև տնտեսություն» բլոգում։
Եվրասիա միջազգային համալսարանը կարևորում է կայուն զարգացման թեմաներով կրթական նախաձեռնությունները և մշտապես պատրաստ է իր հարթակը տրամադրել գործընկեր կազմակերպությունների ու մարզերի ակտիվ երիտասարդների համագործակցության և փորձի փոխանակման համար։

ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։

armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։

Հարցազրույց ԵՄՀ Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահի հետ

Հարցազրույց Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Ռոզա Մանվելյանի հետ Հունվարի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանում անցկացված ուսանողական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում