Նոր ուսանողներին հանդիպեցին մասնագիտական ամբիոնների վարիչները

Եվրասիա միջազգային համալսարանն այս տարի իր հարկի տակ ընդունեց հարյուրավոր ուսանողների: Հատկանշական է այն, որ տարեցտարի ԵՄՀ դիմորդների թիվն ավելանում է, որի արդյունքում համալսարանը պարբերաբար վերանայում է մասնագիտական կրթական ծրագրերը և համալրում ցանկը նոր ու  պահանջված մասնագիտություններով: Այս տարի ընդունելություն իրականացվեց նաև ԵՄՀ նոր մասնագիտությունների՝«Լրագրություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», մագիստրատուրայում նաև՝ «Դեղերի տեխնոլոգիա և էկոնոմիկա» ուղղություններով:

Սեպտեմբերի 1-ին անսահման ոգևորությամբ, սակայն փոքր-ինչ հուզված նոր ուսանողներին բուհում դիմավորեցին ԵՄՀ ուսանողական խորհրդի անդամները: Հանդիսավոր միջոցառման ավարտից անմիջապես հետո նոր ուսանողների հետ աշխատանքը շարունակվեց մասնագիտական ամբիոններում: Ուսանողները հանդիպեցին ամբիոնների վարիչներին, տեղակալներին, որոնց ներկայացմամբ ծանոթացան մասնագիտական կրթական ծրագրի առանձնահատկություններին, ուսումնական պլանին, առարկայական ծրագրի կառուցվածքին, դասացուցակին, ուսումնական գործընթացի ժամանակացույցին, համալսարանական մշակույթին:

 

Բարի գալուստ ԵՄՀ ընտանիք

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Եվրասիա միջազգային համալսարանում դիմավորեցինք մեր առաջին կուրսեցիներին։ Նոր ուսանողներին ողջունեցին ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ռազմավարական զարգացման

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։